Հայաստանի հարավում՝ Մեղրիում գտնվող մաքսակետը մինչեւ 2024 թվականի վերջամբողջությամբ կվերակառուցվի։ Այս մասին նոյեմբերի 2-ին 2022 թվականի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ այժմ Իրանի հետ սահմանին աշխատում է հին մաքսակետը «Նախատեսվում է այն ամբողջությամբ վերակառուցել, ինչպես Վրաստանի հետ սահմանին գտնվող երեք մաքսակետերը։ Արդյունքում սահմանային անցակետի թողունակությունը զգալիորեն կավելանա, իսկ անցումն ավելի արագ կդառնա»,- ասաց Բադասյանը։