Գերավճարների առումով ես հոյակապ ժառանգություն եմ ստացել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը․ «Գործնականում մենք իրական գերավճար չունենք, դա ԱԱՀ-ի մասով դեբետն է։ Մենք պարտք չունենք հարկ վճարողներին։ Անընդհատ գեներացնում ենք 69-65 մլրդ-ի շրջանակում ԱԱՀ-ի դեբեդ, և դա անընդհատ վերադարձնում ենք հարկ վճարողներին։ Այսինքն՝ պետությունն այլևս պարտք չէ հարկ վճարողներին»։
Անդրադառնալով սահմանին ԱԱՀ-ի վերացմանը՝ Բադասյանը նշեց.
«Կարող ենք ասել, որ սահմանին ԱԱՀ-ն մասամբ վերացրել ենք։ Ամսական կտրվածքով հարկ վճարողը կարող է դիմել ՊԵԿ և շատ արագ հետ ստանալ այն գումարները, որ ինքը չի օգտագործել հաշվետու ժամանակահատվածում։ Սահմանին հարկ վճարելը վերացնելը պատրաստ ենք քննարկել, ուղղակի այն մի շարք վարչարարական ռիսկեր է պարունակում»։