Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Մայակովսկի, Արամուս, Գառնի և Աբովյան համայնքներում:
Մակայովսկի համայնքում մասնակցել են հիմնանորոգված մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությանը
Արամուսում այցելել են կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին
Գառնիում դիտարկել են ՏԿԵ նախարության, Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածի շինարարությունը։
Աբովյանում այցելել են կառավարության սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված Հատիսի և Հանրապետության պողոտաներ: