f

Անկախ

Բաց տարածքում դիմակի պարտադրումը անհեթեթ, անհասկանալի պահանջ է, իմիտացիա. Գեղամ Նազարյան


Այս գրառումն այն մասին չէ, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը. ես դիմում եմ ոստիկանությանը, ոստիկանության ղեկավարությանը, պարեկային ծառայության ղեկավարներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չընկնեք մարդկանց հետևից, չընկնեք վարորդների հետևից։ Չպարտադրեք դիմակ կրել, չտուգանեք։ Ուզում եք, հորդորեք դիմակ կրել և միայն այդքանը։ Մարդկանց ասֆալտին չփռեք, պատերին չտաք, մի քանի հոգով քաշքշելով բերման չենթարկեք։

Հետպատերազմյան երկրում սա առավել քան անհասկանալի կդառնա։

Բաց տարածքում դիմակի պարտադրումը անհեթեթ, անհասկանալի պահանջ է։ Եթե դեռ չեք հասկացել, գիտակցել, ապա դիմեք մասնագետներին, լսեք աշխարհի լավագույն մասնագետներին։

Անտանելի չդարձնեք մարդկանց առանց այն էլ անտանելի կյանքը, ոստիկանատների աշխատանքը բերման ենթարկածներով չծանրաբեռնեք, դատարանների աշխատանքը անիմաստ չբազմապատկեք։ Խոհեմ եղեք։

Փողոցում դիմակ կրելու պարտադրանքն ընդամենը իմիտացիա է, թե պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Իսկ թե իրականում ինչպես են պայքարում կանդրադառնամ քիչ ավելի ուշ։

ՀՀ քաղաքացիներ, որևէ մեկը, որևէ նախարար իրավունք չունի ձեզ պարտադրել մաքուր օդում դիմակ կրել։ Մաքուր օդ շնչեք, շատ քայլեք և ամրացրեք ձեր իմունային համակարգը։

Հուսով եմ, որ ոստիկանության ղեկավարությունը չի տրվի պոպուլիզմին և մենք փողոցներում ականատես չենք լինի զազրելի տեսարանների։ Ականատես չենք լինի, թե ինչպես են քաշքշում պատերազմի մասնակցին, պատերազմում զոհվածի ծնողներին, քույրերին, եղբայրներին, կոմունալներն ու վարկերը, երեխաների ուսման վարձավճարները մի կերպ վճարող ՀՀ քաղաքացիներին»։

Գեղամ Նազարյան

168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Ավելին
Ավելին