f

Անկախ

Ամեն ինչ պետք է անել, որ թոշակառուները, քրոնիկ հիվանդություն ունեցողները պատվաստվեն, որ չմահանան․ Գևորգ Գրիգորյան


Պատվաստումների ծածկույթը Հայաստանում բնականաբար շատ ցածր է, և պետք է ամեն ինչ անել, որ թոշակառուները, քրոնիկ հիվանդություն ունեցողները պատվաստվեն, որ չմահանան։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում պատվաստումների ցուցանիշին։

«Պատվաստումը վարակումից չի պաշտպանում, պաշտպանում է մահացությունից, նվազեցնում է մահացությունը, սակայն Առողջապահության նախարարությունը ջանք է գործադրում  երիտասարդներին, հղիներին, երեխաներին պատվաստելու ուղղությամբ, որոնք մահացության բարձր ռիսկի տակ չեն գտնվում։ Այսինքն` մենք ստեղծում ենք անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով բնակչությունը չի ուզում պատվաստվել, դրան գումարած ծայրահեղ սխալ տեղեկատվական քաղաքականությունը, մարդկանց հետ զրո աշխատանք, զրո բացատրություն, կարծես նախընտրական քարոզչության նման արշավ են անում, դրա համար էլ մարդիկ չեն ուզում պատվաստվել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հնարավոր խստացումներին, մասնավորապես դիմակ դնելուն, բժիշկն ասաց, որ կարծում է՝ դա չի նպաստի պատվաստումների ավելացմանը։ «Եթե դիմակը պաշտպանում է վարակվելուց, մարդիկ դիմակ կդնեն, ոչ թե կպատվաստեն։ Այսինքն` անտրամաբանական որոշումների շքերթ կարծես լինի»,–ասաց նա և նշեց, որ հերթական  անգամ մի որոշում են մշակում, որը ավելի է խորացնում առկա խառնաշփոթը։

«Այդ խառնաշփոթի համար արդեն դիտավորություն եմ սկսում կասկածել, որ պետական գործիչները դիտավորյալ առողջապահության ոլորտը գցում են անկառավարելի քաոսի մեջ, որը վատ հետևանքների կարող է բերել, ինչն արդեն տեսնում ենք՝ պատվաստման ցածր շեմ, մահացության բարձր տոկոս, պարալիզացված պոլիկլինիկաներ և լաբորատորիաներ»,–ասաց նա։

Ըստ Գևորգ Գրիգորյանի՝ պատվաստումների թիվը կարող են ավելացնել բացատրական աշխատանքներով և գրագետ քարոզով, ինչը չեն կարողանում կազմակերպել համապատասխան գերատեսչության գործիչները։

նոր կորոնավիրուս պատվաստումներ Գևորգ Գրիգորյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին