Խորհրդային տարիներին Ջողազի ջրամբարը(լուսանկարում) եւ ջրամբարի ձախ ափին գտնվող 760 հեկտար հողատարածքներ պատկանում էին Հայաստանին, Բերքաբեր գյուղին։ Եթե Ռուսաստանի գլխավոր շտաբի խորհրդային շրջանի քարտեզներով սահմանազատում եւ սահմանագծում արվի, այդ հողերը , ինչ պես նաեւ ներկայումս Տավուշի մարզի տարածքից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հազարավոր հեկտար հողեր, վերադարձվելո՞ւ են Հայաստանին։ Ես չեմ հավատում , որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նման բան լինի։