f

Անկախ

Շատ հաճախ քաղաքացիներն ուզում են գրանցվել, բայց գործատուն չի գրանցում. Բաթոյան


Այսօր ստվերային աշխատատեղերի խնդիրը սրվում է, եւ դա ըստ էության անհնար է դարձնում կառավարության կողմից այդ անձանց նույնականացնելը եւ աջակցություն տրամադրելը: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այն անձինք, որոնք տվյալ ոլորտներում աշխատում են, բայց գրանցված չեն որպես վարձու աշխատող, փաստացի չեն կարողանալու օգտվել այս աջակցության ծրագրերից: Մենք չունենք գործիք նրանց նույնականացնելու համար: Մենք ո՞նց իմանանք, որ մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել:  Եթե նույնիսկ մեկը գա ասի, որ ինքն աշխատել է, մենք ոնց կարող ենք համոզվել այդ տեղեկատվության հավաստիության մեջ: Քաղաքացիներն իրենք են այս դեպքում շահառու: Շատերին թվում է, թե կառավարությունն իր համար է ասում, որ աշխատատեղերը պետք է արձանագրվեն: Իհարկե, կառավարության համար էլ է դա կարեւոր: Դա քաղաքացու համար կարեւոր է լինելու նաեւ կենսաթոշակի անցնելուց հետո, որովհետեւ վճարած եկամտային հարկի չափով է նաեւ որոշվելու ապագա թոշակի չափը»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նկատեց, որ այդ խնդրի լուծումը միայն քաղաքացուց չի կախված. «Շատ հաճախ քաղաքացիները ցանկություն ունեն գրանցվելու, բայց գործատուն չի գրանցում»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս նշեց, որ այստեղ ստվերում է ոչ միայն աշխատողների թիվը, այլեւ վարձատրության չափը:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այդպիսի աշխատողները կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, բայց դա չի արձանագրվել. «Եվ եթե քննության արդյունքներով պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի այդ քաղաքացիներին ինչ-որ ձեւով ներառել ծրագրերում: Վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 87 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, մենք դեռ չգիտենք, թե ինչքան է դեռ մնացել ստվերում: Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ը դրանով զբաղվի, նաեւ քաղաքացիները: Գուցե գործատուներն էլ ինքնախոստովանության նման պրոցես անցնեն»։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ Կառավարություն Զարուհի Բաթոյան

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին