Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Պետրոսյանը։
Նա ասաց, որ իրեն գործադիրից նման առաջարկ է եղել եւ ինքն էլ համաձայնություն է տվել։
Մեր հարցին, թե իրեն մարզպետ նշանակելու համա՞ր է Դավիթ Գևորգյանն այդ պաշտոնից ազատվելու համար հրաժարականի դիմում ներկայացրել՝ ասաց, որ ոչ, հավանաբար՝ այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով,ապա հավելեց, որ իրենք Գևորգյանի հետ շատ լավ աշխատել են։
Նշենք, որ այսօր Անկախը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։