f

Անկախ

Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը. գերմանական մամուլ


Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը լայնորեն լուսաբանվում է գերմանական մամուլում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հրապարկվող հոդվածներում գերակշռում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։

Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը՝ հայտնելով, որ դիվանագիտական ճգնաժամին անդրադարձել են «Süddeutsche Zeitung»,«Mittelbayerische Zeitung», «Südwest Presse» և այլ թերթեր։ «Südwest Presse» թերթում տեղ գտած մեկնաբանության մեջ մասնավորապես նշվել է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում։

«Ոչ միայն դաշնային կառավարությունը, այլև որպես մեկ ամբողջություն՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խնդիրների է բախվում։ Թուրքիային խաղաղեցնելու ջանքերը և զիջումներով եվրոպական արժեքներին ինտեգրել փորձելու հույսը ևս մեկ անգամ ի չիք դարձան։ Էրդողանն իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։ Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»,- նշվել է մեկնաբանությունում։

Դրանում ընդգծվել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները և համագործակցության այլ ձև գտնի Թուրքիայի հետ, որը սպառնում է Եվրոպական խորհրդին։ Նշվել է նաև, որ դեպի Թուրքիա զենքի արտահանման վերանայման անհրաժեշտություն կա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և կոչ արել ազատել բանտում գտնվող իրավապաշտպան Օսման Քավալային։ Դեսպանները հաջորդ օրը կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ և զգուշացվել, իսկ հոկտեմբերի 23-ին, Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարարին հանձնարարել է «անցանկալի անձինք» /personae non gratae/ հայտարարել այդ երկրների դեսպաններին։

Ռեջեփ Թայիփ Էրդողան Թուրքիա Աշխարհում գերմանական ԶԼՄ

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին