f

Անկախ

Տարին կավարտվի բարձր գնաճով, ԿԲ-ն կանի ամեն բան եկող տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու համար


Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Այն հանգամանքը, որը հիմա գնաճը բարձր է, մտահոգիչ է, այն հանգամանքը, որ այդ բարձր գնաճը որոշակի չափով բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա. դա էլ է փաստ»,-ասաց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց՝ բարձր գնաճի պայմաններում ԿԲ-ն վարկային տոկոսադրույքների եռամսյակային վերանայում իրականացրեց՝ 0.25 տոկոսային կետով բարձրացնելով: Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, ինչը որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը: «Եկող տարվա համար դեռևս շուտ ենք համարում որևէ գնահատականների վերանայում անելը, կարծում ենք, որ դա շատ վաղ է՝ հաշվի առնելով, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, անսպասելի չէր: Այսինքն՝ մենք գիտենք, որ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, գիտենք նաև, որ ԿԲ-ն իր գործիքակազմով և քաղաքականությամբ անելու է ամեն բան՝ եկող տարի կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Գնաճը զսպելու գործառույթը ՀՀ-ում ԿԲ-ինն է: Նախարարը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ ԿԲ-ն իրականացնում է այն ամենը, որոնք իր քաղաքականությամբ և գործիքակազմով լիազորված է:

Կենտրոնական բանկ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին