f

Անկախ

Հիմնանորոգվել է Երևան-Վարդենիս մայրուղու 1 կիլոմետրանոց ճանապարհահատվածը


ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Երեւան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 1- կիլոմետրանոց ճանապարհահատվածը Մարտունի քաղաքի արեւելյան թեւում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, հիմնանորոգված ճանապարհի մակերեսը կազմել է շուրջ 8 500 քմ։ Հեռացվել է ասֆալտբետոնե հին շերտը, կատարվել է խճային հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում՝ 6 եւ 4 սանտիմետր հաստությամբ։ Նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է մեկ կամուրջ, որոշ հատվածներում կառուցվել են մայթեր։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ճանապարհաշինարարները։ Աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի սեպտեմբերից, հոկտեմբերի 25-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։

«Ճանապարհաշինական պետական սույն ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Երեւան-Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհի 5,9-կիլոմետրանոց հատվածը, որը սկսվում է Մարտունի քաղաքի արեւելյան եզրից եւ հասնում մինչեւ Զոլաքարի հատված։ Այս տարվա ծրագրում նախատեսվել էր 1-կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում։ Մնացած աշխատանքները կշարունակվեն եկող տարվա ընթացքում»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը։

ճանապարհաշինություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին