f

Անկախ

Հիմա յուրաքանչյուր ոք ինքն իր համար պիտի որոշի, հաշտվելո՞ւ է այն փաստաղթղթի հետ, որը թշնամու կատարածուն պատրաստվում է ստորագրել


Անցած տարի նոյեմբերի 9-ից հետո մենք մեզ արդարացրինք նրանով, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեզ խաբել են, այդ համաձայնությունն էլ անակնկալ էր մեզ համար, շփոթված էինք, պոստ ֆակտում ոչինչ չէինք կարող անել:

Հիմա նույնն բանն է արվում, բայց արդեն մեր գիտությամբ: Գիտենք նախապես, որ հիմա էլ Հայաստանն է հանձնում ըստ էության: Սյունիքից հետո Հայաստանի մնացած մասը, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի և ժամանակի հարց է: Ո՞ւ… Հիմա՞ ինչ ենք ասելու ինքներս մեզ, որ արդարացնենք… Մենք էս երկրի քաղաքացի՞ ենք, թե՞ օտար դիտորդ…

Այն, ինչ կատարվել է հունիսից հետո ու դեռ կատարվելու է, դրա մեղավորն ու պատասխանատուն այն զանգվածն է, որն իրեն ընդդիմություն է հորջորջում: Եվ եթե ընդդիմություն է, ապա ոչ իշխանություններին, այլ այս երկրում մնացած ժողովրդին: Եթե այդ զանգվածը մինչ օրս որևէ բան է արել, ապա այն, որ հանգցրեց հասարակության ընդվզումը շինծու ընտրություններով, օրինականացրեց թշնամու դրածոյին, տաքուկ տեղավորվեց խորհրդարանում ու լայն ճանապարհ բացեց իշխանության համար: Այն, որ ընտրություններից հետո խորհրդարան մտավ, հետո էլ մանդատները վայր չդրեց, միայն այդ մասին է վկայում: Եթե այս օրհասական իրավիճակում ոչինչ չես կարողանում փոխել, բացարձակապես ոչինչ, ապա ի՞նչ գործ ունես այդտեղ, հանուն ինչի՞, որ ընդամենը կատարվածն արձանագրե՞ս… Սա էլ արդեն գիտենք:

Հիմա յուրաքանչյուր ոք ինքն իր համար պիտի որոշի, հաշտվելո՞ւ է այն փաստաղթղթի հետ, որը թշնամու կատարածուն պատրաստվում է ստորագրել, էլի շարունակելու է սուգուշիվա՞ն կապել ֆեյսբուքում, տպավորիչ ստատուսնե՞ր գրել, թե՞ հոգեբանորեն արտագաղթել է արդեն, «ողջախոհությունը» թելադրում է ճամպրուկները դասավորել…

Սրանից հետո կատարվողի պատասխանատուն արդեն բոլորս ենք, Հայաստանի բոլոր բնակիչները, մեծից մինչև երեխա: Մենք արդեն արդարացում չունենք: Եթե շարունակենք այս ընդարմացած վիճակը, ուրեմն այն, ինչ արեցին մեր գլխին ու դեռ կանեն, արժանի էինք դրան:

Դեռ ժամանակ ունենք, շատ քիչ, բայց ունենք, դեռ ետդարձի կետ կա, բայց որոշումն այսօր պիտի անենք, այս պահին, վաղվա օր էլ չկա:

Անահիտ Հարությունյան ընդդիմություն

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին