Թալիբան շարժման ներկայացուցիչները Քաբուլում գլխատել են Աֆղանստանի վոլեյբոլի երիտասարդական թիմի վոլեյբոլիստուհի Մահջաբին Հաքիմիին»։ Այդ մասին հայտնում է Inside the Game պորտալը՝ հղում անելով Persian Independent պարբերականին։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրատարակությանը տված հարցազրույցի շրջանակներում Հաքիմիի մարզիչներից մեկն ասել է, որ մարզուհին սպանվել է հոկտեմբերի սկզբին, սակայն այդ մասին տեղեկություն չի տարածվել, քանի որ նրա ընտանիքին սպառնացել են և պահանջել ամեն ինչ գաղտնի պահել։
Աֆղանստանի վոլեյբոլի կանանց հավաքականից միայն երկու մարզուհի է կարողացել լքել երկիրը թալիբների իշխանության գալուց հետո։
«Վոլեյբոլի հավաքականի բոլոր խաղացողները և մնացած մարզիկները վատ վիճակում են՝ հուսահատության և վախի մեջ»,- ընդգծել է մարզիչը։
Օգոստոսի 15-ին արմատական «Թալիբան» շարժումը հայտարարեց Աֆղանստանի ողջ տարածքում վերահսկողություն սահմանելու մասին։ Դրանից հետո երկրից սկսվեց փախստականների զանգվածային արտահոսքը և արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների ու ընկերությունների աշխատակիցների տարհանումը։