f

Անկախ

Վալոդյա Ֆրանգուլյան․ «Յուրաքանչյուր մենամարտ փորձ և գիտելիք է հաղորդում»


Եվրոպայի առաջնության մրցանակակիր, ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը հոկտեմբերի 6-ին Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում կայացած մրցաշարում, ժամանակից շուտ հաղթելով մեքսիկացի մրցակցին, 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ խառը մենամարտերում։  
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրասական շրջանի և առաջիկա ծրագրերի մասին։
-Շնորհավորում ենք MMA-ում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։  
-Շնորհակալ եմ։ Ինչ գտնվում եմ Միացյալ Նահայանգներում, ամեն օր, օրը մի քանի անգամ մարզվում եմ՝ նախապատրաստվելով մենամարտերին։ Մարզվում եմ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ։ Այս մենամարտին էլ բավական լավ էի պատրաստվել և շատ ուրախ եմ, որ կարողացա ժամանակից շուտ հաղթել։


-Ձեր մրցակցի, մենամարտի ընթացքի մասին ի՞նչ կասեք։
- Մենամարտեցի մեքսիկացի մարզիկի հետ։ Նախապես պլանավորված էր, որ այլ մարզիկի հետ պետք է մրցեի, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Ես էլ, քանի որ լավ պատրաստված էի, որոշեցի չհրաժարվել ու անպայման մենամարտ անցկացնել։
Տրամադրված էի հաղթական, վստահ էի իմ ուժերին։ Փորձում էի միաժամանակ և՛ կենտրոնացած լինել, և հանգստություն պահպանել, քանի որ այս մարզձևում մեկ ակնթարթը կարող է որոշիչ լինել։
Միշտ չէ, որ մենամարտն ընթանում է ըստ պլանավորածի։ Այս անգամ կենտրոնացել էինք խեղդող հնարքի վրա, որով և հաղթեցի։ Նշեմ, որ արդեն նայել եմ ձայնագրությունը մարզիչներիս և մարզիկ ընկերներիս հետ, նկատել ենք բացթողումները, որոնց վրա պետք է աշխատեմ և շտկեմ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Այս հաղթանակն ինձ համար մեծ նշանակություն  ունի և հետագա լուրջ հաղթանակների սկիզբն է։ Մարզաձևն ինձ համար, ամեն դեպքում, նոր է և փորձ է հարկավոր, պետք է շատ աշխատեմ, որովհետև բավական ուժեղ մարզիկներ կան, մրցակցությունն էլ շատ է։ Յուրաքանչյուր մենամարտ փորձ և գիտելիք է հաղորդում, որը և օգտագործում եմ հաջորդ մենամարտերի ժամանակ։


-Նույն երեկոյի ընթացքում հանդես եկավ նաև աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։ Մեկդ մյուսի հաջողություններով ոգոևորվու՞մ եք։
-Այո՛, սա Մաքսիմի ևս 2-րդ հաղթանակն էր։  Շատ ենք ոգևորվում մեկս մյուսի հաջողություններով ու հաղթանակներով։ Նույնիսկ ավելի շատ լարվում ու անհանգստանում ենք  մեկս մյուսի մենամարտի ժամանակ, քան սեփական։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունայկում եմ մարզումներս,  պլանավորում եմ մինչև տարավ վերջ էլի մենամատեր անցկացնել։
 

Սպորտ Խառը մենամարտեր Վալոդյա Ֆրանգուլյան հաղթանակ ազատ ոճի ըմբշամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին