f

Անկախ

Զանգեզուրի միջանցք-1


Ադրբեջանում քննարկում են Ղարաբաղի ու հարակից շրջանների վերականգնման ծրագրերը: Նախնական հաշվարկներով անհրաժեշտ ներդրումների ծավալը գնահատվում է առնվազն 50 միլիարդ դոլլար: Բոլոր փորձագետները միակարծիք են, որ առանց օտարերկրյա ներդրումների անհնար է լուծել խնդիրը անգամ եթե նավթի և գազի ներկայիս բարձր գները պահպանվեն մեկ տասնամյակ: Հատկանշական է, որ անգամ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ հետպատերազմական մեկ տարվա ընթացքում տնտեսական վերականգնման ծրագրերում արտասահմանյան ներդրումները կազմել են զրո՝ ներդրումներ չկան: Ավելին, բոլորը միաբերան համաձայն են, որ դրանք կլինեն միայն, եթե հաջողվի գործարկել Զանգեզուրի միջանցքի ծրագիրը:

Հատկանշական է, որ սկսել են բարձրաձայն քննարկել թեմայի հետ կապված մի քանի կարևոր հանգամանքներ: Զորօրինակ, փաստում են, որ տարիներ շարունակ կուտակված սոցիալական խնդիրները իշխանությունները կապում էին Ղարաբաղի հետ, և հանրային կոնսենսուսը պատերազմի ժամանակ մեծապես պայմանավորված էր այդ իրողության հետ՝ մարդիկ պատրաստ էին ցանկացած զոհողության գնով վերջանականապես լուծել իրենց աղքատության ու անազատության մեջ պահող խնդիրը:

Ու հիմա պարզվում է, որ հնարավոր է պատերազմը ոչ թե բանալի էր իրենց սոցիալական վիճակը ու կյանքի որակը բարելավելու, այլ ընդհակառակը՝ առաջիկա տասնամյակներին նոր ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը շարունակելու են մնալ իրենց վատ կյանքի աղբյուրը:

Իհարկե, փաստում են, որ իշխանություններին դեռևս հաջողվում է Հայաստանին զիջումներ պարտադրելու միջոցով մարդկանց համոզել համբերել, բայց նույնիսկ այդ պարագայում, եթե չհաջողվի լուծել Զանգեզուրի միջանցքի և վերականգնման ծրագրերի համար անհրաժեշտ օտարերկրյա մասնավոր ներդրումների ներգրավման խնդիրը, ապա այդ համբերությունը շատ արագ կարող է սպառվել:

Շարունակելի

 

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Ադրբեջան Արցախ 44-օրյա պատերազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին