f

Անկախ

Թե ինչպես հայրենադարձների համայնքը մեկ մարդու պես կանգնեց սիրիահայ Վահրամի կողքին


Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի գետնանցումում` Հալեպի շուկայի սկզբնամասում, «Սպիտակ» անունով սննդի փոքրիկ կետ կա․ սիրիահայ Վահրամ Տեր-Օհանյանինն է։ Պարոն Վահրամն արևելյան համեմունքներով իր յուրահատուկ սենդվիչներն ու մյուս ուտեստներն այստեղ վաճառում է 2015 թվականից։ Շատերի համար այն արդեն համեղ սնվելու վստահելի վայր է։

Պարոն Վահրամը, հավատարիմ իր ավանդական համեմունքներով սենդվիչներին, չի մտածում փոփոխություն մտցնել համերի մեջ, որպեսզի, բացի սիրիահայերից, մեծ թվով տեղացի հաճախորդներ էլ ներգրավի։ Ընդհակառակը, ուզում է տեղացիներին սովորեցնել այդ համերին և այդպես ավելացնել հաճախորդների թիվը։ Ասում է՝ արդեն ստացվում է։

Սովորական շաուրմաներ, սենդվիչներ ամեն տեղ էլ կան, բայց օրինակ՝ սուջուխ սենդվիչ կարող եք ձեռք բերել պարոն Վահրամի մոտից։ Սուջուխ սենդվիչը նրա ամենահայտնի ուտեստներից է։ Սուջուխը մեր իմացածը չէ, Հալեպի սուջուխն է, որը լրիվ այլ համ ունի։ Պարոն Վահրամի ղաուրման, շիշթաուքը, լահմաջոն նույնպես արդեն հավատարիմ հաճախորդներ ունեն։ «Մեքսիկական սենդվիչ էլ ունենք, որոնց վրա ավելացնում ենք մեր համեմունքերը, և ավելի համեղ է ստացվում»,-ասում է նա։

Ինչևէ, այս դեպքում ճիշտը մեկ անգամ փորձելն է, քան հազար բառով պատմելը։

Պարոն Վահրամի սենդվիչների մասին շատերը չէին իմանա, եթե չլիներ օրեր առաջ նրա հետ տեղի ունեցած տհաճ միջադեպը, որը հարյուրավոր հայրենադարձների մոբիլիզացրեց՝ թև ու թիկունք դառնալով նրան։

Բանն այն է, որ օրերս մի երիտասարդ նրա սննդի կետի մոտով անցնելիս, մեղմ ասած, իրեն շատ անքաղաքավարի էր պահել՝ թքել էր ու անցել։ Երբ պարոն Վահրամը վերջինիս նկատողություն էր արել, այս երիտասարդ լիբերալիստը, ներողություն խնդրելու փոխարեն, հայտարարել էր, թե ինքն ազատ մարդ է, ինչ ուզի, կանի։ Երբ վեճը թեժացել էր, երիտասարդը հարձակվել էր ու սկսել էր հարվածել նրան՝ վնասելով պարոն Վահրամի աչքը։

Այս միջադեպը շատ էր ազդել սիրիահայ գործարարի վրա։ Բացի այն, որ տեսողության խնդրի պատճառով ստիպված էր եղել մի քանի օր սննդի կետը չբացել և նյութական վնասներ էր կրել, նաև հոգեբանորեն էր ընկճվել։ Խոստովանում է՝ նույնիսկ որոշել էր հեռանալ Հայաստանից։

Միջադեպի գործով ոստիկանություն հաղորդում էր ներկայացվել, սակայն պարոն Վահրամը մեծ հույս չուներ, որ իրեն ծեծողը կպատժվի։ Համենայնդեպս, տպավորություն կար, որ ոստիկանությունն այնքան էլ օպերատիվ չի գործում։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որի շուրջ ձևավորվել է հայրենադարձների մի կուռ համայնք, միջադեպից հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց, և ողջ համայնքը համախմբվեց պարոն Վահրամի շուրջ։ Աջակցությունը միայն բարոյահոգեբանական չէր. որոշվեց նաև այցելել նրա սննդի կետ և սենդվիչներ պատվիրել՝ որպես նախորդ մի քանի չաշխատած օրերի փոխհատուցում։ Աջակցության ակցիային իհարկե տեղաբնակներ էլ միացան։ Հայրենադարձների համայնքը պարոն Վահրամին վստահեցրեց, որ ուշադրությամբ հետևելու է նաև ոստիկանության գործողություններին՝ թույլ չտալով, որ գործը կոծկվի։

Այս ամենը պարոն Վահրամին ոգևորեց և հույս ներշնչեց, որ Հայաստանում ինքն ու իր ընտանիքը միայնակ չեն, իրենց թիկունքին է մի ողջ համայնք, որին միավորում է հայրենադարձությունն ու Հայրենիքում արժանապատվորեն ինտեգրվելու դժվարին, բայց կարևոր ճանապարհը։

Վահրամը Տեր-Օհանյանը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2014 թվականին՝ կնոջ և որդու հետ։ Մինչ այդ Հայաստանում երբևէ չէր եղել, միայն որդին էր մեկ անգամ եկել 2009 թվականին, երբ դպրոցական էր։

Հալեպում շուրջ երեսուն տարի պարոն Վահրամը զբաղվել է նույն գործով․ սննդի կետ է ունեցել, սենդվիչներ, լահմաջո և այլ ուտեստներ է վաճառել։ Ասում է՝ գոհ էին կյանքից, ոչ մի դժվարություն չունեին, քանի դեռ պատերազմը չէր սկսվել։ Ի դեպ, Երևանում իր սննդի կետն անվանել է Սպիտակ՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Ասում է՝ Հալեպում ուզում էր իր սննդի կետը Սպիտակ կոչել, բայց քանի որ այդ անունով մեկ այլ սննդի կետ կար, թույլ չտվեցին։ Հայաստան գալուց հետո իրագործել է այդ ցանկությունը։

Պարոն Վահրամը շատ է կարոտել Հալեպը, բայց մեկ է, կուզենա, որ Հայաստանում կյանքը հեշտանա, և չմտածեն Սիրիա վերադառնալու մասին։

«Հայաստանը շատ ենք հավանում, չնայած վերջին ժամանակներում կյանքը շատ է բարդացել։ Նույնիսկ Հալեպում պատերազմի ժամանակ մեր գործերն ավելի լավ էին, քան այստեղ կորոնավիրուսի ժամանակ և պատերազմի հետո»,-ասում է նա։

Պարոն Վահրամի որդին՝ Պետիկը, Սիրիայում երազում էր փաստաբան դառնալ, բայց չհասցրեց։ Երբ տեղափոխվում են Հայաստան, որոշում է արաբագիտության ուղղությամբ ուսումը շարունակել, բայց քանի որ կյանքը ծանր էր, վարձով էին ապրում, ստիպված էր արագ աշխատանք գտնել և գումար վաստակել։ Աշխատանքի է ընդունվում տուրիստական ընկերությունում՝ որպես գիդ-թարգմանիչ արաբերենից։

Պետիկն ասում է՝ 2015-ին, երբ եկան, Հայաստանը լրիվ այլ էր, հիմա՝ լրիվ այլ։ «Ցավոք շատ բան է փոխվել դեպի վատը։ 2018 թվականին մեծ հույս ունեի, որ Հայաստանն ավելի լավն է դառալու, բայց հիմա լավ բան չեմ տեսնում, միայն տեսնում եմ, որ շատ բան ենք կորցնում»։

Այս պահին նրանց ընտանիքը չի մտածում Հայաստանից հեռանալու մասին, բայց որդին խոստովանում է, որ վստահ չի, թե վաղը չեն որոշի հեռանալ։ Ասում է՝  անորոշությունն ու անկայունությունը մեծ է, և սիրիահայ շատ ընտանիքներ վերջին շրջանում հեռացել են Հայաստանից։  

«Շատերին գիտեմ, որ նույնիսկ վերադարձան Հալեպ։ Ասում են՝ ավելի լավ է առանց լույսի, առանց ջրի ապրենք Հալեպում, քան թե մնանք այստեղ։ Կորոնայից ու պատերազմից հետո շատերի գործերն այստեղ այնքան վատացան, որ մարդիկ չեն կարողանում նույնիսկ տան վարձը տալ, ինչպե՞ս ապրեն, այնտեղ գոնե տուն ունեն»։

Այնուամենայնիվ, հույս ունեն, որ Հայաստանում կյանքը կրկին կլավանա, ճգնաժամն ու դժվարությունները կհաղթահարվեն, և իրենք վերջնականապես կհաստատվեն այստեղ՝ ինտեգվելով հայկական միջավայրին ու վայելելով Հայրենիքում ապրելու առավելությունները, որոնցից զրկված են եղել Սփյուռքում։

սիրիահայեր Վահրամ Տեր-Օհանյան Պետիկ Տեր-Օհանյան սիրիական ուտեստներ խմբագրի ընտրանի Հայրենադարձություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին