COVID-19- ի ամենատարածված հետևանքը նյարդաբանական բարդություններն են՝ հոտառության կորուստը և մաշկի զգայունության խախտումները: Այդ մասին Lenta.ru պորտալին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է թերապևտ, կլինիկական դեղագետ Անդրեյ Կոնդրախինը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ COVID-19- ից բուժվելուց հետո ևս մարդկանց մեծ մասը խուճապի նոպաներ է ունենում: Դրանք թթվածնի պակասի տրավմատիկ գործոնի արդյունք են, հավելել է նա:
Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հենց նյարդային համակարգի հետ կապված ախտանիշներն են կորոնավիրուսի մարկերները:
«Մնացած բոլոր ախտանիշները հայտնվում են արդեն հիվանդության ընթացքում կամ դրանից հետո: Դա պայմանավորված է այն հանգանաքով, որ վիրուսն ավելի բարձր տրոպիզմ ունի նյարդային մանրաթելերի նկատմամբ և հենց դրանց վրա է այն ունենում ամենալուրջ ազդեցությունը», - պարզաբանել է Կոնդրախինը:
Կորոնավիրուսային վարակից հետո առավել տուժած երկրորդ օրգանը թոքերն են: Առավել հաճախ դրանք վերականգնվում են առանց հետևանքների: Ապաքինված հիվանդները հայտնում են, որ շնչառական գործառույթները լիովին վերականգնվում են: Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ ախտանիշները, ինչպիսիք են կանոնավոր գլխացավերը, ձեռքերում և ոտքերում ծակոցով պարեստեզիան, մկանների սեղմումը և հոտերի ու համերի բացակայությունը շատ ավելի երկար են պահպանվում։