f

Անկախ

Լարված իրավիճակ. Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին. Ժամանել է մարզպետը


Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին, որոնք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:

Ակցիայի մասնակիցներց մեկը պարզաբանեց, թե ինչ իրավիճում ունեն այսօր. «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես, ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ: Դա օրական անում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել եւս 100 տոննա ձուկ որսալ, այսինքն յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ:

Այսինքն մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանավակը վարի, ընդամենը օրական 5 ձկան համար: Իրենց առաջարկվեց, որ ձկան գնից կախված վճար մտցնեն, այսինքն եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին:

Միեւնույն է, այս 6 ամսում Սեւանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը: Մինչդեռ կարելի էր եւ այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել, եւ 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»:

Նա հավելեց, որ երբ այս հարցով դիմում են իրենց պատգամավորին, ասում է՝ ինձ հետ գործ չունեք, բա ինչի՞ ենք ընտրել:

Այստեղ է ժամանել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով նշեց, որ ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն: «Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք: Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,-ասաաց նա, սակայն բողոքի մասնակիցները երկար ժամանակ թույլ չէին տալիս մարզպետին ավարտել իր խոսքը եւ իր դիրքորոշումը հայտնել:

Վերջինս խնդրեց թույլ տալ, որ խոսի, ինչին մեկն արձագանքեց. «Մենք շատ ենք ձեզ լսել, մենք չենք եկել ձեզ լսենք, հիմա դուք պետք է մեզ լսեք, նադայել ենք եղել ձեր նմաններին լսելուց»: Մարզպետն էլ պատասխանեց. «Քեզ հանգիտ պահի»:

Հրմշտոց սկսվեց, մեկը քաշեց մարզպետի ձեռքից, հնչեցին հայհոյանքներ, վիրավորանքներ»:

Գեղարքունիքի մարզ Բողոքի ակցիա

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին