f

Անկախ

150 ՏԱՐԻ ԱՌԱՋ


150 տարի առաջ՝ 1871-72թթ. Դեբեդի ձորում կատարած հնագիտական պեղումների նյութերի հիման վրա պատմաբան-հնագետ Ալեքսանդր Երիցյանը առաջինն է ենթադրել բրոնզե դարի երկու տարբեր տարածաշրջանների գոյությունը անդրկովկասում: Տարին հոբելյանական է նաև հնագետի համար՝ ծննդյան 180-ամյակը: 
Ալեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել է 1841թ. Հոկտեմբերի 24-ին Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա ռուսական գիմնազիայում: Գ. Տեր-Ալեքսանդյանի հետ նա հրատարակել է ,Վաճառականե թերթը, աշխատակցել է ,Կռուն հայոց աշխարհինե, ,Մեղուե, ,Փորձե, ,Տարազե, ,Կավկազե պարբերականներին: 1877-1879-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել է հատուկ գործերի հանձնակատար գեներալներ Լորիս Մելիքովի և Շելկովնիկովի մոտ: Պատերազմից հետո աշխատանքի է անցել պետական կալվածքների մինիստրությունում: Ծառայությունը թողել է 1886թ.: Երիցյանը բեղմնավոր գործունեություն է ծավալել հայ ժողովրդի պատմության, հնագիտության, ազգագրության, հասարակական մտքի և մշակույթի ուսումնասիրման բնագավառներում: Հայացքներով նա ազգային պահպանողական էր, թերահավատ էր կապիտալիզմի զարգացման հանդեպ: Որպես գյուղացիների վիճակի բարելավման ճանապարհ նա տեսնում էր հարկային բարեփոխումները և նոր հողերի յուրացումը: Երիցյանը Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին գնահատել է որպես պատմական շրջադարձ հայ ժողովրդի կյանքում: Նա հայ բուրժուական պատմագրության առաջին ներկայացուցիչն էր և հայտնաբերել ու հրատարակել է բազմաթիվ նյութեր կովկասյան ժողովուրդների 19-րդ դարի սոցիալ-տնտեսական պատմության վերաբերյալ: Ալեքսանդր Երիցյանը իր երկրային կյանքը ավարտել է 1902թ.:

Պատմությունը ժամանակին գնահատել ու արժևորել է Ալեքսանդր Երիցյանի գործունեությունը: Նա այն անհատներից է, ովքեր դեռ իրենց կենդանության օրոք մաքրել են իրենց ճանապարհի մոռացումի փոշին: Բայց ուսանելի նրա կյանքն ու գործունեությունը դեռ փակ ու մութ էջեր ունեն: Դրանց բացումը նոր լույս կսփռի մեր բազմաչարչար ժողովրդի պատմության վերարժևորման ժանապարհին:

Հոբելյանները լավ առիթ են արժեքավոր բացահայտումների համար: Կարծում եմ ամենևին էլ ավելորդ չի լինի ընթերցողին տեղեկացնել, որ Ալեքսանդր Երիցյանը հայրն էր հայ գրաֆիկ, թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Երիցյանը /1879-1965թթ./:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

Ալեքսանդր Երիցյան հոբելյան Վաղարշակ Ղորխմազյան

168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Ավելին
Ավելին