f

Անկախ

Քվեարկության ժամանակ կցանկանամ մեկ բան հիշեք՝ Ձեր համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսը սիրում է անասելի շատ


Հնարավոր և անհնարին բոլոր միջոցները գործի են դրվել Գորիսում իշխանական թիմի հաղթանակի համար: Երևանյան ՔՊ-ական դեսանտայինների հետ միասին հոկտեմբերի 17-ի քվեարկության ընդառաջ քարոզարշավի վերջին օրը Գորիսում Ապագա կա զորահանդեսային երթին մասնակցում են մեծաթիվ աշխարհազոր Սյունիքի և այլ մարզերի տարբեր համայնքներից: Հիմա արդեն չի զարմացնում, որ ՔՊ-ական լեգիոների թվում են բազմաթիվ ՀՀԿ և ԲՀԿ նախկին վեցնոցներ, քաղաքական լյումպեն: Այնպես որ եկեք սուտ հեղափոխական կապիկությունը մի կողմ դնենք:

Ընդամենը երկու օրից գորիսեցիները պետք է ընտրեն համայնքային նոր իշխանություն:

Թիմերից որևէ մեկի օգտին քվեարկելու կոչ անելու իրավունք չունեմ, ոչ էլ ցանկություն, բայց ցանկանում եմ Առուշի մասին մի երկու խոսք ասել:

Այդ երիտասարդ տղային առաջին անգամ քաղաքական դաշտում նկատել եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնք կվկայեն, որ այդ ընտրական փուլում Առուշանյանը միակ թեկնածուն էր, որ պատշաճ հրապարակային քարոզչություն էր իրականացնում: Հետո առիթ եղավ արդեն Գորիսի համայնքապետի պաշտոնում տեսնել Առուշանյան Առուշին Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ:

Անկեղծ կլինեմ, այդ տղայի նկատմամբ հարգանքով լցվեցի ոչ միայն նրա համար, որ իսկապես խորամուխ էր եղել յուրաքանչյուր խնդրի մեջ, որ վերաբերում էր Գորիսին, այլև հայրենի քաղաքի նկատմամբ անսահման սիրո ու նվիրվածության՝ կռվում էր ամեն կոպեկի համար, որ կարելի էր տանել Գորիս, հակադարձում ամեն բառի, որ Գորիսը տեղավորում էր որևէ քաղաքային բնակավայրին զիջող դիրքում:

Ցանկացած ծրագիր, որ հնարավորություն էր տալիս Գորիս լրացուցիչ ֆինանսական հոսքեր ուղղել, Առուշի համար դառնում էր նպատակ: Կարևոր մեկ դիտարկում էլ անեմ, նրա վարչակազմը որակապես մի քանի աստիճան բարձր էր մարզի մյուս բոլոր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համեմատության մեջ:

Հարգելի գորիսեցիներ, Ձեզնից լավ ոչ ոք չի կարող գնահատել նախորդ հինգ տարիներին համայնքային իշխանության աշխատանքը: Հոկտեմբերի 17-ին հենց դուք եք գնահատելու, դեսանտնիկները կգան ու կգնան, սա նկատի ունեցեք:

Քվեարկության ժամանակ կցանկանամ մեկ բան հիշեք՝ Ձեր համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսը սիրում է անասելի շատ, այնպես, որ Գորիսին հարևան համարյա բոլոր համայնքների բնակիչները նախանձում են Ձեզ:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Գորիս ՏԻՄ ընտրություններ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին