f

Անկախ

68 000 ստացող դպրոցի դասատուն ինչու՞ պիտի իր հաշվին թեստավորվի, իսկ 500 000 ստացող պատգամավորը՝ ոչ. Գևորգ Պետրոսյան


Քաղաքացիներին «հարկադրաբար» պատվաստելու նախագիծը հակասահմանադրական եւ հակամարդկային, ազգակործան եւ պետականակործան ծրագիր է, որը տանում է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող երկիրը դեպի գործազրկության աճ եւ կործանում: Նման կարծիք «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ արտահայտեց նախկին պատգամավոր, իրավական գիտությունների դոցենտ Գևորգ Պետրոսյանը:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով, կառավարությունը մտածում է ոչ թե մարդկանց առողջության, այլ՝ պատվաստանյութերի իրացման մասին:

Հետաքրքիր է, որ նախագիծը պաշտոնատար անձանց չի հարկադրում պատվաստվել կամ ամիսը երկու անգամ թեստավորվել, չնայած, օրինակ, պատգամավորների աթոռների միջեւ հեռավորությունը շատ փոքր է, եւ սոցիալական հեռավորությունը դահլիճում չի պահպանվում:

«Հայաստանը ուզի-չուզի կրում է այն պարտավորությունները, որոնք ստանձնել է եվրոպական քաղաքական, իրավական մշակույթին ինտեգրվելու պարտավորության ուժով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի այսպիսի իրավական դիրքորոշում, որը ամրագրել է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն որի, խտրականություն է համարվում իրավունքների եւ ազատությունների այն սահմանափակումը, որը չունի արդարացի եւ ողջամիտ հիմնավորում: Հիմա ես ուզում եմ հասկանալ, ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում, էդ իրանց արյունը կարմի՞ր է մերից: Էդ ոնց, էդ ինչ չափանիշով է որոշվել, որ ԱԺ պատգամավորները, վարչապետը, գլխավոր դատախազը, ինքնավար մարմինների անդամները մեզանից տարբերվում, որ 68 000 ստացող դպրոցի դասատուն պիտի գնա ամիսը երեք անգամ իր հաշվին թեստավորվի, իսկ 500 000 դրամ աշխատավարձ ստացող պատգամավորները չպիտի թեստավորվեն իրենց հաշվին», - ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, պատվաստվածների՝ թեստավորման պարտավորթյունից ազատվելը եւս շատ տարօրինակ որոշում է:

«Եթե պատվաստվել ես, էլ պետք չի, որ թեստավորվես: Մի րոպե, եթե բժիշկները ասում են, որ պատվաստումը չի բացառում վարակվելու հնարավորությունը, եթե մարդը պատվաստվել է, դա չի նշանակում, որ ինքը վարակակիր չի: Այսինքն մենք ի՞նչ եզրահանգման ենք գալիս: Որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բնակչության առողջության մասին է մտածում, նա ընդամենը իրացնում է պատվաստանյութը իր ստանձնած պարտավորություններին համաչափ իրացնելու պարտականությունը», - ասաց նա:

Գևորգ Պետրոսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին