f

Անկախ

ԵՊԲՀ-ն հետաքրքրված է բժշկական ոլորտում հայ-չեխական համագործակցությամբ


Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության բժշկական և դեղագիտական ոլորտների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտի արդիականացման և բժշկական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հայ-չեխական գործակցության հեռանկարները:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը Չեխիայից ժամանած մասնագետներին տեղեկացրեց, որ բժշկական բուհը ներկայանում է, ինչպես կրթական և գիտական աշխատանքներով, այնպես էլ իր կազմում ընդգրկող  երեք համալսարանական հիվանդանոցով, որոնք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով: 

Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը մանրամասն անդրադարձավ «Հերացի» թիվ 1 և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների, երեխաների բուժսպասարկումն ապահովող «Մուրացան» մանկական համալիրի հագեցվածության, մատուցվող ծառայություններին վերաբերող հարցերին: Նշվեց նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի մասին, որտեղ բուժվում են պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորները: 

Պրոռեկտոր Արմեն Մինասյանը շեշտեց, որ կարևորում է համագործակցության հնարավորությունները բժշկական ոլորտում հայտնի չեխական ընկերությունների հետ: «Մենք պարբերաբար արդիականացնում ենք հիվանդանոցների բժշկական սարքավորումները, և գնումների գործընթացը կազմակերպում ենք տենդերի միջոցով»,-ասաց պրոռեկտորը՝ ընդծելով, որ հետաքրքրվածությունը մեծ է, քանի որ Չեխիան ասոցացվում է եվրոպական բարձր չափանիշների հետ, և չեխական բժշկական արտադրանքը Հայաստանում ներկայացված լինելու դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ համալսարանական հիվանդանոցների նյութատեխնիկական ապահովման գործընթացում:

Չեխական կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ ընդգծելով, որ միջկառավարական աշխատանքներ են տարվում համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում՝ այդ թվում բժշկական, ընդլայնելու ուղղությամբ:

Չեխիայից ժամանած պատվիրակությունը ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, ծանոթացավ կառույցի գործունեությանը, նյութատեխնիկական հագեցվածությանը:

ԵՊԲՀ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին