Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները, ավարտական փուլում է գտնվում լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել է Լիճքի Ա-7 թաղամասի 7-րդ, Ա-3 թաղամասի 8 և 9-րդ փողոցները։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կազմել է 5236 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսի 20-ից եւ ավարտվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում։