f

Անկախ

Երկու դատավորի լիազորությունները կասեցվել են Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման ընթացքում ներկայացված միջնորդությունների հիման վրա


Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 11-ին միաձայն որոշումներ է ընդունել՝ դադարեցնելու Գագիկ Խանդանյանի և Ռաֆիկ Մելքոնյանի դատավորի լիազորությունները։

Նշենք, որ երկու գործով էլ միջնորդություններ են ներկայացվել ոչ թե Արդարադատության ներկայիս նախարարի, այլ՝ նախկին նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման ընթացքում։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վերաբերյալ կարգապահական վարույթը

Գործի նախապատմության համաձայն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հ արդարադատության նախարարության իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տ.Մկրտչյանի կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ ԿԿՀ) հասցեագրված դիմումը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նշվում էր, որ նա խախտել է անհամատեղելիության պահանջները։ Դրա վերաբերյալ որոշումը ԿԿՀ-ն կայացրել էր ապրիլի 27-ին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից) և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները (Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից)։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին վերաբերյալ կարգապահական վարույթը

Հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն բավարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝  էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:

Այսպիսով, երկու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ի դեմս նախկին նախարար Ռուստամ Բադասյանի և ԿԿՀ-ն միջնորդություններ են ներկայացրել ԲԴԽ համապատասխանաբար սույն թվականի ապրիլ և հուլիս ամիսներին, որոնց վերաբերյալ ԲԴԽ-ն կայացրել է վերջնական որոշումներ հոկտեմբերի 4-ին և 11-ին։

ՀՀ Արդարադատության նախարարություն Ռուստամ Բադասյան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին