f

Անկախ

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված մեկնարկել է «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի և արտերկրի (ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Իտալիա, Ռուսաստան, Մալդիվներ), անվանի մասնագետներին, գիտնականներին, իր շնորհավորական ուղերձում նշեց, որ բժշկական գիտությունների շնորհիվ ստոմատոլոգիական ծառայությունը Հայաստանում անընդհատ կատարելագործվում է: «Հայաստանը քայլում է միջազգային չափանիշներին համընթաց ինչպես ստոմատոլոգիական կրթության, այնպես էլ գործնական ստոմատոլոգիայի ոլորտում»,-նշեց դեկանը՝ շեշտելով, որ անվանի պրոֆեսորների և նրանց ջանքերի, նվիրվածության, պատասխանատվության շնորհիվ հաղթահարվում են տարբեր ոլորտների բոլոր դժվարությունները: 

Լազար Եսայանի խոսքով՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված վեհաժողովն արդյունավետ կլինի փորձի փոխանակման, նոր ինովացիոն ձեռքբերումների տեսանկյունից:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակի առիթով բուհի ղեկավարության անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: «Շուրջ 60 տարի ֆակուլտետն իր կայացման ճանապարհն անցել է կիսով չափ խորհրդային և կիսով չափ հետխորհրդային շրջանում: Համալսարանը պատրաստում է ոլորտի բարձրակարգ մասնագետների: Ողջունելի է, որ ինչպես կրթական, գիտական, այնպես էլ կլինիկական ոլորտներում մեր ստոմատոլոգները համատեղ աշխատում են միջազգային գործընկերների հետ»,-ասաց գիտության գծով պրոռեկտորը՝ ապագա բժիշկներին մաղթելով, որ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, բոլորին պարգևեն գեղեցիկ ժպիտ:

Ազդարարելով վերաժողովի մեկնարկը՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն առանձնահատուկ ողջունեց 1961 թվականին առաջին անգամ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունված և 1967 թվականին ստոմատոլոգի մասնագիտություն ձեռք բերած վեհաժողովի պատվավոր հյուրերին, որոնք իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել բժիշկ-ստոմատոլոգներ կրթելու գործում: 

Կրթության ոլորտում ստոմատոլոգիական կադրերի կրթման, վերապատրաստման գործում ունեցած վաստակի, արդյունավետ գործունեության, նվիրման և անբասիր աշխատանքի համար շնորհակալագրերի արժանացան ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին շրջանավարտները, ֆակուլտետի նախկին դեկանները,  ինչպես նաև պարգևներ շնորհվեցին վեհաժողովի մասնակից արտասահմանցի այն գործընկերները, որոնց հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաջողություններ են գրանցվում ստոմատոլոգիական կադրերի պատրաստման և մասնագիտական փորձի փոխանակման ասպարեզներում:

«Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը շարունակվեց Հայաստանի և արտասահմանցի մասնագետների զեկույցներով՝ նվիրված ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում առկա վերջին նվաճումներին: Նշենք, նաև որ վեհաժողովի օրերին անցկացվում է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես:

Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակի առիթով անցկացվող միջոցառումը ԵՊԲՀ-ում կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը և իր աշխատանքի արդյունքները կամփոփի Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հոկտոեմբերի 18-ին:

ԵՊԲՀ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին