f

Անկախ

Վարազդատ Լալայան․ «Գործով պետք է ապացուցենք, որ հայի ոգին անկոտրում է»


Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը վաստակած 9 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներով ճանաչվեց լավագույնը։
Մինչև 23 տարեկանների պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը նվաճեց +109կգ քաշային Վարազդատ Լալայանը (երկամարտ՝ 447 կգ)՝ ճանաչվելով ստուգատեսի լավագույն մարզիկ։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ խոսելով առաջիկա ծրագրերից։

- Շնորհավորում ենք Եվրոպայի առաջնությունում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
- Շնորհակալ եմ։ Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան ենք անցել՝ անընդհատ հավաքների մեջ լինելով՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ՝ շեշտը դնելով լավ պատրաստվածության ու հաղթանակի վրա։ Մարզումներն իրենց արդյունքը տվեցին, և բարձր տրամադրվածությամբ ու վստահ, ուժեղ թիմով մեկնեցինք Ֆինլանդիա՝ հաղթելու նպատակով։ 


-Ձեր ելույթները, բարձրացրած կիլոգրամները ինչպե՞ս կգնահատեք։
Բավական հաջող հանդես եկա, գոհ եմ իմ ելույթից։ 3 ռեկորդ սահմանեցի՝ դառնալով մրցաշարի լավագույն մարզիկ; Յուրաքանչյուր ստուգատես ինձ համար անչափ կարևոր է , մրցակիցներիս երբեք չեմ թերագնահանտում, բայց հիմնականում կենտրոնանում եմ իմ՝ վարժության կատարման վրա, քանի որ պայքարն իմ և ծանրաձողի միջև է ընթանում։ Յուրաքանչյուր մարզիկ բարձրացնում է իր հնարավորության սահմաններում։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ Յուրաքանչյուր ձեռքբերում այս պահին շատ կարևոր է երկրի համար։ Կա՞ պատասխանատվություն, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք հայոց եռագունը։
-Յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է մարզիկի կարիերայում, քանի որ վստահություն է հաղորդում, մյուս մրրցումներին ավելի լավ պատրաստվելու և նշաձողը պահելու համար։ Ուրախ եմ, որ թիմը լուրջ հաջողություն գրանցեց իր համեստ կազմով՝ ապացուցելով , որ որակը քանակի մեջ չէ։ Ես ամենավերջում եմ մասնակցում, ինչ խոսք, թիմի մեդալաբեր ելույթները և՛ ոգևորում են, և՛ պարտավորեցնում։
Մենք ավելի համախմբված պետք է լինենք ու մեր գործով, քայլերով, հանղթանակներով բոլորին ապացուցենք, որ հայի ոգին անկոտրում է։ Զգացողություններն անբացատրելի են, հուզմունքն ու հպարտությունը միախառնվում են, երբ  հաղթանակներից հետո եռագույնն է ծածանվում ամենաբարձրում ու հիմնն  է հնչում։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
Պատրաստվում ենք տարեվերջյան կարևորր ստուգատեսին՝ աշխարհի առաջնությանը, որը կայանալու է դեկտեմբերին Ուզբեկստանում։ Կրկին մեկնելու ենք շատ ուժեղ կազմով, հուսամ, որ նոր առիթներ կունենանք՝ ուրախացնելու մեր հայրենակիցներին։


 

Վարազդատ Լալայան Սպորտ ծանրամարտ ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին