f

Անկախ

Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են իրանական Չաբահար նավահանգստի տարանցման հնարավորությունները


Ծովային եւ ցամաքային ճանապարհների հեռավորությունը եւ անբավարարությունը խոչընդոտ են մեր երկրների միջեւ շփումների եւ տնտեսական ու առեւտրային փոխգործակցության համար։ Այս մասին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ Երեւանում հոկտեմբերի 13-ի համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է Եվրասիայի հետ առեւտրային համաձայնագիրը՝ հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը։

«Հայաստանը եւ Հնդկաստանը միջազգային տրանսպորտային միջանցքի անդամներ են, որը հեռանկարներ ունի հաղորդակցությունների առումով։ Պարոն Միրզոյանի հետ քննարկել ենք Հայաստանի շահը Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում։ Քննարկել ենք դրա օգտագործման հնարավորությունը որպես միջազգային տրանսպորտային հանգույց։ Մենք կարող ենք նաեւ դիտարկել այլ նախագծեր եւս։ Քննարկվել է չվերթների բացման հնարավորությունը»,- տեղեկացրել է ԱԳՆ ղեկավարը։

Հնդիկ նախարարը ընդգծել է հաղորդակցությունների կարեւորությունը՝ հիշեցնելով իրավիճակը Սուեզի ջրանցքում ծանծաղուտին նստած նավի հետ կապված։ «Ինչպես դա խաթարեց առեւտուրը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։ Ուստի մեզ համար տրանսպորտային միջանցքների հարցը չափազանց կարեւոր է»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ Հնդկաստանը գնահատում է Հայաստանի մասնակցությունը, ինչը կմեծացնի նախաձեռնության հնարավորությունները։

Նրա խոսքով՝ Չաբահար նավահանգստի զարգացումը կնպաստի Հյուսիս-Հարավ միջանցքին, նոր ցամաքային երթուղիներ կստեղծի, ավելի արդյունավետ, քան գոյություն ունեցող ծովային ուղիները։ Դա տնտեսական առաջընթացի նոր հնարավորություններ կտա։

«Նավահանգիստն Իրանում, որը Հնդկաստանն է զարգացնում, բացում է, մի կողմից, ճանապարհ դեպի Կովկաս, մյուս կողմից՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Դա նախաձեռնության մի մասն է, որի իրականացման համար մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ»,- նշել է նախարարը։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին