f

Անկախ

Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ, պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով. Վանեցյան


Հոկտեմբերի 12-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշյանի և վարչության ընդհանուր քարտուղար Հակոբ Արսլանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Հայրենիք» կուսակցությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում նախանշված ծրագրերի իրականացման գաղափարները՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես կանգնած է լինելու Արցախի ժողովրդի թիկունքին:

Արթուր Վանեցյանը վերահաստատել է «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը առ այն, որ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով:

Վերջինս ընդգծել է բանակցությունների միջոցով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև օկուպացված ԱՀ տարածքների վերադարձի անհրաժեշտությունը: Առանձին կարևորություն է ենթադրում նաև արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման միջազգայնորեն հաստատված փաստի առիթով միջազգային համապատասխան ատյանների կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Արթուր Վանեցյանը Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հաստատման տեսանկյունից հատկապես կարևորել է վստահության վերականգնման հարցը, որը խաթարվել է ՀՀ իշխանությունների անպատասխանատու և անշրջահայաց քայլերի հետևանքով:

Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության տեսլականը ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգի վերականգնման, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ և ԱՀ վերելքի նախապայման է գործող վարչախմբի հեռացումը:

Կողմերը պայմանավորվել են զարգացնել հաստատված հարաբերությունները` ի շահ հայկական երկու պետությունների և ողջ աշխարհասփյուռ հայության:

Արցախի Հանրապետություն Հայրենիք կուսակցություն

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին