f

Անկախ

Մեր ժողովուրդներն ուժեղ հավատք ունեն խաչի նկատմամբ, որն իմաստավորվում է ոչ միայն այսօր, այլև մշտապես ապացուցվել է մեր գործողություններով. Արմեն Սարգսյան


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի առթիվ և ի պատիվ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք:

Ողջունելով նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու կարդինալ Պիետրո Պարոլինի վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ և նրանց դերը Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեջ:

Հայաստանի դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք մեծապես երախտապարտ ենք՝ այսօր միասին լինելու առիթի համար, որի շրջանակում հանդիսավոր կերպով նշվում է Երևանի և Վատիկանի հարաբերություններում նոր էջի բացումը՝ նշանավորված Հայաստանի նախագահի պաշտոնական այցով:

Պարո՛ն նախագահ, Դուք լավ գիտեք, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի շուրջ 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես եղել է փոխադարձ հոգածության կենտրոնում: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր անձնական դերի համար՝ որպես Հայաստանի առաջին բանագնաց Վատիկանի առաքելական պալատ, ինչպես նաև այսօրվա և մեր երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելու համար»:

Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի պետական պարգևով՝ Պատվո շքանշանով:

Հանձնելով պետական բարձր պարգևը՝ նախագահ Սարգսյանը շնորհավորել է պետքարտուղար Պարոլինին և մասնավորապես ասել. «Կա երկու բան, որ շատ ներդաշնակորեն համատեղվում են: Մեկը երկու պետությունների միջև հարաբերություններն են, այս դեպքում՝ Վատիկանի և Հայաստանի, մեր երկու ժողովուրդների, հայերի և կաթոլիկների և երկու հավատքների հարաբերությունները: Մյուսը պայմանավորված է նրանով, որ մենք որպես պետություններ հին քրիստոնյաներ ենք: Մեր երկու երկրներն էլ փոքր են, բայց համաշխարհային ազգ: Վատիկանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ է, որը ներկայացնում են ամբողջ աշխարհի կաթոլիկները: Հայաստանը ևս փոքր երկիր է, բայց ամբողջ աշխարհում ունի հայկական սփյուռք: Ի թիվս այլ ընդհանրությունների՝ մեր ժողովուրդներն ուժեղ հավատք ունեն խաչի նկատմամբ, որն իմաստավորվում է ոչ միայն այսօր, այլև մշտապես ապացուցվել է մեր գործողություններով:

Այն մի քանի տարիների ընթացքում, որ Դուք զբաղեցնում եք Սուրբ Աթոռի պետքարտուղարի պաշտոնը, մենք զգացել ենք Վատիկանի և կաթոլիկ եկեղեցու աջակցությունը Հայաստանին: Շնորհակալություն: Եկեք չմոռանանք, որ ավելի քան հինգ տարի առաջ Հռոմի ներկայիս Պապն այցելել է Հայաստան: Դա պատմական այց էր և՛ Հայաստանի, և՛ բոլոր հայերի, և՛ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար: Հռոմի Պապն այցելեց մի երկիր, որն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Անցյալ տարի մենք կարիքի մեջ էինք: Համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհն էր այդ վիճակում, սակայն Հայաստանն առանձնահատուկ էր զգում աջակցության կարիք՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի պատճառով, որը մեզ պարտադրվել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Հռոմի Պապի, Վատիկանի, պետքարտուղարության և Ձեր գործընկերների կողմից ստացված աջակցությունը մեծապես գնահատելի է: Ես շատ ուրախ եմ, որ շուտով Վատիկանից պատվիրակություն է այցելելու Հայաստան, և մենք բոլորս ուրախությամբ կողջունենք Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացումը: Դա մեր հարաբերություններն ավելի սերտացնելու մեկ այլ քայլ կլինի:

Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հռոմի Պապին: Նա շատ հատուկ տեղ և դեր ունի աշխարհի բոլոր հայերի համար: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայ շատ հուզված էր, աղոթում էր, երբ 2015 թվականին Վատիկանում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Հռոմի Պապի, Ձեր ներկայությամբ: Կրկին անչափ շնորհակալ ենք:

Մեր 30 տարվա գործակցությունը հիմնված է մեր 2000-ամյա հարաբերությունների վրա, և այսօր մենք գիտենք՝ ինչպես կառավարել դժվարությունները և, որ ամենակարևորն է, իսկապես առաջ շարժվել՝ հաջողություններ գրանցելու համար:

Հույս ունեմ, որ Դուք առաջիկայում կայցելեք Հայաստան, և ինձ համար մեծ պատիվ կլինի ոչ միայն հյուրընկալել Ձեզ, այլև մեծագույն հաճույքով ցույց տալ մի երկիր, որն առաջինն էր, որ դարձավ քրիստոնյա: Մեր երկիրն առաջինն է, որ սովորեց սիրել և գնահատել բարեկամությունը»:

Կարդինալ Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ ջերմ խոսքերի համար փոխանցել իր «սրտագին խոսքերը, որոնք վերահաստատում են Սուրբ Աթոռի աջակցությունը Հայաստանին, որը հայտնի է որպես առաջինը պաշտոնապես քրիստոնեություն ընդունած երկիր»: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես քրիստոնեական հավատքի սերմերը, որոնք ցանվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, զարգացել և դարձել են հասուն պտուղներ: Իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակը Ֆրանցիսկոս պապի կողմից վերջերս ավելացել է Հռոմեական գլխավոր օրացույցում,- ասել է կարդինալը: -Հայաստանի քրիստոնեական սկիզբը շարունակում է լինել այն հիմնաքարը, որի շուրջ զարգանում են հասարակությունները և որի հիման վրա նրանք ընդունում են սեփական ինքնությունը:

Քրիստոնեական հավատը Հայաստանի պատմության անգամ ամենաողբերգական պահերին դարձել է Ձեր ժողովրդի վերածննդի գրավականը: Մեր հարաբերությունների շատ ոլորտներ կապված են Կաթոլիկ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև հարգալից երկխոսությամբ,որը հերթական անգամ արտահայտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի միջև վերջին հանդիպման ընթացքում:

Պարոն նախագահ, իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ այս այցի համար՝ վստահ լինելով, որ այն կունենա շատ դրական զարգացումներ մեր հարաբերություններում:

Թող Ձեր ազնիվ ժողովուրդը վայելի խաղաղությունը` հաղթահարելով վերջին մարտահրավերները»:

ՀՀ նախագահի աշխատակազմ Արմեն Սարգսյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին