f

Անկախ

Կարեն Մարգարյան․ «Պետք է անենք առավելագունը, որ ճանաչելի դառնա մեր փոքր, բայց շատ ուժեղ երկիրը»


 Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը վաստակած 9 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներով ճանաչվեց լավագույնը։
20 տարեկանների պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը (երկամարտ՝ 330 կգ)։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով։


- Շնորհավորում ենք եվրոպական ստուգատեսում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Աշխարհի առաջնությունից հետո վնասվածքը ունեի, որը բուժեցի և բոլոր ուժերս կենտրոնացրի, որպեսզի կարողանամ լավ մարզավիճակ ձեռք բերել, ցանկալի կիլոգրամներ բարձրացնել և հաղթել։ 
Հաղթանակը սպասված էր, քանի որ մարզումներով հագեցած նախապատրաստական փուլ էի անցել իմ անձնական մարզիչ Ֆելիքս Ալիևի հետ, որն ինձ շատ է օգնել։ Նա այս հաղթանակում մեծ ներդրում ունի՝ իր գիտելիքներով, փորձով։ Շնորհակալ եմ նաև իմ մյուս մարզիչ Վիգեն Խաչատրայնին, որն ինձ աջակցել է ամեն հարցում։


-Ձեր ելույթները, բարձրացրած կիլոգրամները ինչպե՞ս կգնահատեք։
Մարտական տրամադրված էի մեկնել Ֆինլանդիա, լարվածություն գրեթե չկար, ինչի շնորհիվ կարողացա լավ հանդես գալ։
Պոկում վարժությունում 153 կգ բարձրացրի, թեև կարող էի և ավելի շատ բարձրացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Հրեցի 177 կգ, այնուհետև մոտեցա 186 կգ-ին, որը, սակայն կրկին չհաջողվեց բարձրացնել, բայց ամեն ինչ  առջևում է և իմ հնարավորությունների սահմաններում։ Մրցումները անկանխատեսելի են և չես կարող ասել՝ ինչ կլինի, հնարավոր է նախատեսածից շատ կամ քիչ բարձրացնել, քչով չեմպիոն հռչակվել և այլն։  Մրցակիցներիս քիչ թե շատ ծանոթ էի աշխարհի առաջնությունից հետո, իմ քաշային կարգում էր նաև մեր հավաքկանի անդամներից Սուրենը։ Բոլոր մարզիկներին հաջողություն եմ մաղթում գալիք մրցաշարերում։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ Առաջիկա ծրագրեից կխոսե՞ք
-Յուրաքանչյուր հաղթանակ խթան է նոր նպատակների իրագործման ճանապարհին։ Այս հաղթանակն ինձ նոր ուժ տվեց, որ ոչնչից չհուսահատվեմ և շարժվեմ առաջ։
Պատասխանատվությունը մեծ է, քանի որ մեզ է բախտ վիճակվել ներկայացնել հայրենիքը, դրա համար պետք է անենք առավելագունը, որ ճանաչելի դառնա մեր փոքր, բայց շատ ուժեղ երկիրը, որը դեռ շատ ապացուցելու բաներ ունի ոչ միայն սպորտում, այլև բոլոր ասպարեզներում։
Այս տարի մրցումային շրջափուլն արդեն ավարտվեց, այժմ շարունակում եմ մարզումները՝ նախապատրաստվելով հաջորդ տարվա առաջնությամը, որից հետո պարզ կդառնան հաջորդ քայլերը։

Ծանրամարտ սպորտ հաղթանակ չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Կարեն Մարգարյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին