Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին:
Առաջին Խաղակեսի 26-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Յոնուց Միտրիցեն:
Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի լավ հնարավորություններ ուներ, սակայն չիրացրեց դրանք: Խոակին Կապառոսի սաները թեև տիրում էին նախաձեռնությանը, բայց հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց ։Հայաստանի ընտրանին պարտվեց նվազագույն հաշվով՝ 1։0։
J խմբում կայացած մյուս խաղերում Գերմանիան հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային (0:4), իսկ Իսլանդիան` Լիխտենշտեյնին (4:0): Այս տուրից հետո խմբի առաջատարը մնում է Գերմանիան (21 միավոր), երկրորդ տեղում Ռումինիան է (13 միավոր), երրորդը` Հյուսիսային Մակեդոնիան (12), չորրորդը` Հայաստանը (12 միավոր): 8 միավոր ունի Իսլանդիան, 1 միավոր` Լիխտենշտեյնը: