Ազգերի լիգայի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Իսպանիայի ընտրանուն: Հանդիպման հաշիվը բացվել է 64-րդ րոպեին․ Իսպանիայի կազմում գոլի հեղինակ է դարձել Օյարզաբալը։ Ընդամենը երկու րոպե անց Կիլիան Մբապեի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրել է հաշիվը։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ վիճարկելի դրվագում Մբապեն խփել է հաղթական գնդակը:
Ֆրանսիան դարձավ այս մրցաշարի երկրորդ հաղթողը։