f

Անկախ

Եթե մտադիր եք գնացքով Գյումրի գնալ, լավ մտածեք


Թե ինչ եղավ Գյումրիում հաճելի օր անցկացնելուց հետո Երևան վերադարձին Գյումրի-Երևան գնացքում, գործընկերներս (Վարդուհի Իշխանյան, Անի Գասպարյան, Լուսինե Մկրտչյան) արդեն բավական մանրամասն նկարագրել են ֆեյսբուքում:

Հիշեցնեմ համառոտ: Մենք պահանջում էինք բացել վագոնի գոնե մեկ օդանցք՝ պատճառաբանելով, որ չի կարելի քովիդի համավարակի ներկայիս բռնկման պայմաններում ավելի քան 2 ժամ ճանապարհ կտրել փակ տարածքում՝ լեփ-լեցուն վագոնում, որտեղ անտանելի տոթ է, մարդիկ նստած են կիպ կողք կողքի և ճնշող մեծամասնությունը դիմակ չի կրում: Ասում էինք՝ դա հղի է վարակվելու մեծ վտանգով, քանի որ գոնե ուղևորների ջերմությունը չի ստուգվում, էլ ուր մնաց առողջ լինելու փաստաթղթի առկայության մասին հիշեինք: Ի դեպ, ճիշտ էլ անում էր մեծ մասը՝ դիմակ չկրելով, քանի որ այդպիսի տոթ պայմաններում դիմակ կրելն էլ հղի էր ուղղակի շնչահեղձ լինելով, նույնիսկ՝ ուշաթափվելով:

Սակայն սույն գրառումով նպատակ չունեմ ընդամենը դժգոհությունս արտահայտել, այլ որոշակի հարցադրումներ ունեմ 1. «Հարավկովկասյան երկաթուղուն», 2. մեր հասարակությանը և 3. իշխանություններին:

1. Հարգելի «Հարավկովկասյան երկաթուղի», ինչո՞ւ ճշգրիտ տեղեկություններ չեք տալիս ուղևորներին, թե ինչ պայմաններում են երթևեկելու, երբ նրանք գալիս են տոմս գնելու: Եթե այդպիսի տեղեկատվություն լիներ, բնականաբար կհրաժարվեինք այդ փոխադրամիջոցից և կգնայինք այլընտրանք փնտրելու: Եվ առհասարակ ձեր ընկերությունում թե՛ ուղևորների, թե՛ նրանց սպասարկողների համար որոշակի կանոններ գոյություն ունե՞ն: Մանավանդ՝ սպասարկողների: Երբ վագոնում վեճ առաջացավ մեր և օդանցքը փակելու պահանջ դնողների միջև, գնացքի ուղեկցորդուհին գնացքով մեկ, բարձրախոսով հայտարարեց, թե ովքեր դժգոհ են, կարող են տոմսերը հետ տալ: Ինչպե՞ս կարող էինք տոմսերը հետ տալ, երբ արդեն ճանապարհի կեսին էինք, ընթացքի մեջ: Եվ եթե բանը «խորհուրդ» տալն է, ապա ինչո՞ւ դա չի արվում մինչև տոմս գնելը, գոնե գնացք նստելուց առաջ: Եվ երկրորդ՝ մի՞թե ձեր ընկերությունում հաճախորդների հետ վարվեցողության մոտեցումները միանձնյա, իրենց հայեցողությամբ որոշում են գնացքների ուղեկցորդուհիները: Կարծում եք՝ եկել եք մի հետամնաց, խեղճուկրակ երկիր՝ տգետ ու նվաստ հասարակությամբ, որտեղ մարդիկ չգիտեն իրենց իրավունքնե՞րը: Այսքան բացահա՞յտ: Մի՞թե մտավախություն չունեք, որ այդ հասարակությունն էլ (ի դեպ, ամենայն հարգանքով ձեր երկրի նկատմամբ) մի օր կարող է «խորհուրդ» տալ ձեզ հեռանալ մեր երկրից և պահանջել այնպիսի ընկերության հավատարմագրում, որը հարգում է այս երկրի քաղաքացիների իրավունքները: Ակնհայտ է, չունեք մտավախություն, քանի որ տեսնում եք, թե ինչպես է իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը հաշվի առնում ժողովրդի կարծիքը: Բայց չէ՞ որ տվյալ դեպքում դուք ներկայացնում եք ձեր երկիրը և ձեր մոտեցումով կարծիք եք ստեղծում ձեր երկրի բարոյական կերպարի մասին: Չեմ կարծում, որ դա չմտահոգի ձեզ:

2. Արդեն ավելի քան մի տարի մեր հասարակության մի ստվար հատվածը գրեթե ամեն օր հարց է տալիս ինքն իրեն՝ լավ, ինչո՞ւ էս օրն ընկանք, ինչպե՞ս կարող էր մի մարդ երկիրն այսպես անդունդը գլորել: Երեկվա գնացքի միջադեպը հստակ ցույց տվեց պատասխանը. ոչ թե ագրեսիվ, տգետ փոքրամասնության՝ ի դեմս ճվճվան կանանց, որին տարբեր անուններ են տրվում՝ զոմբի, բիոզանգված և այլն, այլ չեզոք, անտարբեր, թմրած, անզգա արարածների վերածված մեծամասնության շնորհիվ: Երբ վագոնում մեր դեմ երկու տիկին անընդմեջ ճղճղում էին (ի դեպ, ուղեկցորդուհու հավանությամբ), նրանցից մեկին հարց տվեցի, թե ինչու են կարծում, որ իրենց կամքը պետք է թելադրեն և հաշվի չառնեն մեր համոզմունքը, նրանք ասացին՝ մարդիկ իրենց կարծիքին են, բոլորը: «Ի՞նչ մարդիկ,- հարցրի,- ցույց տվեք, ձեզնից բացի, ո՞վ է դեմ արտահայտվում օդանցքը բացելու դեմ»,- շուռ եկա ու նայեցի վագոնում նստած մարդկանց՝ ապակյա, անհաղորդ, բացակա դեմքերով, լուռումունջ, անծպտուն, կարծես այդ ամենն իրենց չէր վերաբերում, կարծես կինո էին նայում: Իսկ երբ մեզնից մեկը պահանջեց բողոքի գիրքը և կարծիք գրեց, ուղեկցորդուհին համոզեց մի քանի ուղևորի, որ հակառակ կարծիք գրեն, թե շատ գոհ են սպասարկումից, որպեսզի վաղը-մյուս օրը ցույց տա, որ մենք սխալ էինք, «մարդիկ» գոհ են այս իրավիճակից: Իսկ մինչ այդ ուղեկցորդուհին հասցրել էր կողպել օդանցքի դռնակը, որպեսզի չկարողանանք ինքնակամ բացել այն: Այ, այդպես, այդ ուղեկցորդուհու նման մի մարդ էլ, որին ոմանք դիմում են «մեծարգո վարչապետ»-ով, շատերն էլ «դավաճանով» ու «կապիտուլյանտով», էլ չասեմ այն արտահայտությունների մասին, որոնք անպատշաճ է կրկնել, այդպես կողպեց մեր երկրի պատուհանը, փակեց մեր օդը և «խորհուրդ» տվեց դժգոհներին «հետ տալ քաղաքացիության տոմսը»: Ձեր շնորհիվ, հարգելի չեզոք, լուռ, անհաղորդ, անտարբեր մեծամասնություն: Շարունակեք այդպես ձեր շնչահեղձ ընթացքը մեր երկրի գնացքով, որը տանում է դեպի մահաբեր անհայտություն: Օրական մահերի թիվն արդեն հատել է 30-ի սահմանագիծը…

3. Առավոտյան հատուկ որոշեցի հանրային տրանսպորտով նշանակետ հասնել: Նստեցի թիվ 5 երթուղայինը, որը սպասարկում է Ավան թաղամասի բնակչությանը: Մեքենան աստիճանաբար սկսեց լցվել մարդկանցով (առանց դիմակների, իհարկե), այնուհետև, ինչպես հին բարի ժամանակներում, ուղղակի սկսեցին ճխտվել ու տեղավորվել ինչպես կարող էին՝ իրար քիթ մտած, իրար վրա կռացած, իրար վրա արտաշնչելով: Վստահ եմ, հազարավոր մարդիկ իրենց օրինակները կբերեն: Հետևաբար, հարգելի իշխանություններ, ինչո՞ւ եք զարմանում, երբ մարդիկ չեն հետևում ձեր հորդորներին ու չեն պատվաստվում, այսպիսի տրանսպորտով երթևեկող մարդիկ ինչո՞ւ պիտի հավատան ձեզ, եթե տեսնում են՝ ոչինչ չեք անում վարակի դեմն առնելու համար, ավելի ճիշտ՝ պարզապես ամեն ինչ անում եք, որ այն հնարավորինս շատ տարածվի: Ձայն չեն հանում, բայց չեն էլ հավատում, անգամ ձեր առաջարկած պատվաստանյութին չեն հավատում՝ այն կեղծ համարելով, թքած ունեն ձեր «բժշկության գիտակ» նախարարի հավաստիացումների վրա, թքած ունեն ձեր անհեթեթ օրենքների վրա և հեզ ու խոնարհ սպասում են իրենց վախճանին:

Շարունակեք ձեր կեղծ վիճակագրությունը, որպեսզի հնարավորինս երկար ձգվի ձեր ընթացքը դեպի ձեր խոստացած «ապագան» բառի բուն իմաստով մարդկանց դիակների վրայով: Արդեն օրական 30-ից ավելի մահ, հոգ չէ, ծառայողական մեքենաներում պայմաններն անվտանգ են:

Անահիտ Հարությունյան ՖԲ Գրառում Հարավկովկասյան երկաթուղի խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին