Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ներկայացրել է մի փաստաթուղթ, որն առաջին անգամ նկարագրում է հետքովիդային սինդրոմը (long covid), որն ազդում է կորոնավիրուսով վարակված մարդկանց գրեթե 20% -ի վրա: Այդ մասին նշված է ԱՀԿ փաստաթղթում: Գրում է Gazeta.ru-ն։
Հետազոտությունն իրականացվել է ԱՀԿ-ի և այնպիսի կողմնակի կրթական հաստատությունների աշխատակիցների կողմից, ինչպիսիք են Լիվերպուլի համալսարանը: Գիտնականներն ու փորձագետները վերլուծել են տարբեր երկրներում մի քանի հարյուր հիվանդների ինքնզգացողությունը:
Ըստ կազմակերպության՝ հետքովիդային սինդրոմի ախտանիշները տևում են մոտ երեք ամիս՝ կորոնավիրուսային վարակի սկզբից և չեն կարող բացատրվել այլ ախտորոշումներով:
Նշվում է, որ նման հատկանիշի ընդհանուր նշաններն են ՝ հոգնածության ավելացում, շնչառության անբավարարություն, ճանաչողական խանգարում և այլն:
Ինչպես պարզաբանում են փորձագետները, այս ախտանիշներն առաջին անգամ կարող են հայտնաբերվել նրանց մոտ, ովքեր արդեն ապաքինվել են կամ հիվանդության սկզբնական փուլում: Ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ ախտանիշները կարող են փոփոխվել`թուլանալ կամ վատթարանալ: