f

Անկախ

Մանվել Խնձրցյան․ «Ամեն բան կանեմ, որ հպարտանալու առիթ տամ հայրենակիցներիս»


Օգոստոսի 16-18-ը Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 մեդալ նվաճեց։ 3-րդ տեղի համար գոտեմարտում 6։2 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցչին, երիտասարդ և հեռանկարային մարզիկ Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Անկախի հետ զրույցում Մանվելը կիսվում է տպավորություններով, խոսում սպորտն ու ուսումը համատեղելու արդյունավետության և առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք աշխարհի առաջնությունում մեդալակիր դառնալու կապակցությամբ․ տարին բավական հաջող և մեդալաբեր է ընթանում։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ստուգատեսին և ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք մրցավայր։
-Շնորհակալ եմ։ ԵԱ-ից հետո միանգամից սկսել եմ պատրաստվել աշխպարհի առաջնությանը։  Ավելի կենտորանցած էի․ առաջինը լիելու անհագ ծարավ կար: Վրաստանում հավաք անցկացրինք, էրը շատ լավ անցավ։ Հիմնականում դիմացկանության և տեխնիկայի վրա աշխատեցինք : Մարզիչներիս, հարազաներիս հետ նախապատրաստական շրջանն անցել եմ դրական տրամադրվածությամբ: Ուֆֆա մեկնել էի գոտու համար (ինչ խոսք, հրապուրիչ տեսք ունի)։ Ամեն բան գնացել է ըստ պլանավորածի․ ոչ մի խոչընդոտ, անախորժ դեպքեր չեն էղել:


-Ձեր ելույթները, անցկացրած գոտեմարտերը ինչպե՞ս կգնահատեք։ Տարվա կտրվածքով բավական կավ մարզավիճակում եք, ի՞նչն է խանգարում ոսկե մեդալին։
-3- 4 գոտեմարտ եմ անցկացրել։ Կիսաեզրափակչում պարտվել եմ, հետո պայքարել բրոնզի համար: Պարտությունիցս արդեն դասեր քաղել եմ, իսկ  պատճառ կնշեմ՝ ոչ ճիշտ տակտիկան: 
Կառանձնացնեմ Իրանցի ըմբիշի հետ ունեցած գոտեմարտը: Մենք գորգում ենք եղել 21 րոպե (ինչը հետո տեսագրությամբ պարզեցինք)։ Նշեմ, որ գոտեմարտը տևում է 6 րոպե: Պայքարի ընդհացքում եղել է 5 բողոքարկում, ինչը յուրահատուկ դեպք է, շատ խառն էր լարված, Փառք Աստծո, ամեն բան լավ ավարտ ունեցավ:
Կասեմ, որ այս մեդալից բացարձակ չեմ ուրախացել։ Գիտակցում եմ՝ ԱԱ առաջնություն էր, երկրիս համար մեդալ եմ բերել, բայց չեմ ուրախացել: Հիշում եմ, երբ  արդեն բրոնզն իմն էր, անձնական մարզիչս մոտեցավ, գրկեց, շնորհավորեց ու ասաց, որ դեմքիս արտահայտությունը փոխեմ... Խնդիրն այն էր՝ հասկանում էի, որ լավագույն եմ, իսկ ես հնարավորությունը բաց թողեցի:


-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսրանի 2-րդ կուրսի ուսանող եք։ Դժվա՞ր չէ համատեղել սպորտն ու ուսումը։
-Կասեմ, որ արդեն սովոր եմ։ Ի սկզբանե, երբ դեռևս դպրոցական էի, ինձ համար կար հստակ գրաֆիկ՝ դպրոց-սպորտ-երեկոյան դասեր: Իհարկե չես համեմատի դպրոցը համալսարանի հետ, բայց ամեն դեպքում էությունը նույն է: Բացի այդ, իմ դեպքում մեկը մյուսին շատ են օգնում․ երբ մարզվում եմ, գլուխս ավելի արագ է աշխատում, ավելի արդյունավետ: Տնտեսագիտությունը արյանս մեջ է, հարազատներս էլ սերտ կապ ունեն բնագավառի հետ,բացի այդ այն շատ ճկուն ոլորտ է, ինչը ինձ դուր է գալիս:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
Այլևս երիտասարդների հավաքականի անդամ չեմ։ Հիմա պետք է պատրաստվել մեծահասկաների հետ պայքարին, որն էությամբ շատ-շատ տարբեր է, պետք է մի քանի անգամ ավելի արդյունավետ մարզվել: Այս տարվա Հայաստանի մեծահասկաների առաջնությունից ամեն բան, Աստծո կամոք, կսկսվի նոր փուլով:
Ցանկանում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Հայաստանի երիտասարդկաան հավաքականի մարզիչներ՝ Ավետիք Վարդանյանին և Արմեն Մալխասյանին, որոնք երկար ժամանակ աշխատել են ինձ հետ, ինչպես նաև անձնական մարզչիս՝ Կարապետ Ենգոյանին: Ինչպես միշտ նշում եմ, այս արդյունքները թիմային աշխատանքի պտուղներն են. շնորհակալ եմ թիմի բոլոր ամդամներից: Ամեն բան կանեմ, որ հպարտանալու առիթ տամ թե՛ նրանց, և թե՛  հայրենակիցներիս։ 


 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ բրոնզե մեդալ Մանվել Խնձրցյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին