РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի շրջանակներում դիտողություն է արել իրանցի թղթակցին: Գրում է Gazeta.ru-ն։
Ճեպազրույցի ժամանակ իրանական հեռուստաալիքներից մեկի թղթակիցը տեսանյութ է նկարահանել, որում մեկնաբանել է ռուս-իրանական բանակցությունները։ Լավրովը, որն այդ ժամանակ պատասխանում էր մամուլի ներկայացուցիչների հարցերին, լրագրողին խնդրել է չխանգարել:
«Երբ մենք պատասխանում ենք հարցերին, մենք անկեղծորեն խնդրում ենք ձեզ հարցազրույցներ չտալ, ինչպես այժմ դա պատահեց որոշ թղթակիցների հետ», - ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դիմել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Այդ ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարեց, որ Աբդոլլահիանի հետ քննարկել է Աֆղանստանի հետկոնֆլիկտային վերականգնմանը աջակցելու նպատակով միջազգային համագործակցությունն ուժեղացնելու հեռանկարները: Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջազգային կազմակերպություններին ներգրավել երկրի հումանիտար խնդիրների ամբողջ սպեկտրի կարգավորման գործում: