Կանադայի և Իսպանիայի գիտնականները հայտնաբերել են COVID -19-ով վարակված հիվանդների գոյատևման առանցքային գործոնը։ Սա կորոնավիրուսի սպիտակուցի դեմ հատուկ հակամարմինների ցուցիչ է, որոնք ձևավորվում են պատվաստման ժամանակ, այդ մասին հայտնում է Journal of Internal Medicine ամսագիրը։ Գրում է Gazeta.ru-ն։
Կորոնավիրուսի սպիտակուցի (S-protein) դեմ հատուկ հակամարմինները կանխում են այս վիրուսի բազմացումը կրողի օրգանիզմում։ Եվս երկու ցուցանիշներն են` հակագենների ընդհանուր քանակը և մարդու արյան մեջ ՌՆԹ վիրուսը, որոնք նույնպես ազդում են COVID -19-ով հիվանդի առողջության վրա, բայց S-սպիտակուցի դեմ հակամարմինների թիվն է որոշում մահացու ելքի հավանականությունը:
Պարզվել է, որ SARS-CoV-2 վիրուսի S-սպիտակուցի նկատմամբ հակամարմինների ցածր արձագանքը կորոնավիրուսային վարակից մահացության հիմնական գործոնն է, իսկ արյան մեջ հակագենների ընդհանուր թիվը և վիրուսի ՌՆԹ ծավալը այս ցուցանիշի հետ ուղղակիորեն կապված են:
S-սպիտակուցի դեմ հակամարմինների ցածր արձագանքի դեպքում հակագենների քանակը 2,5 անգամ ավելի բարձր է, քան բարձր արձագանքի դեպքում, իսկ վիրուսային ՌՆԹ-ի բեռը հակադարձ համեմատական է հակամարմինների քանակին: