РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի մեծահասակների առաջնային առողջության պահպանման գլխավոր ազատ մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը կարծում է, որ ցուրտ սեզոնին սնունդը մոտ 40%-ով պետք է բաղկացած լինի սպիտակուցներից և կենդանական ճարպերից՝ միս, ձու կամ ձուկ: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ մասնագետի, ձմռան մոտենալուն պես, օրգանիզմին պետք է օգնել հաղթահարել ջերմաստիճանի և կլիմայական փոփոխությունները։ Օրգանիզմին ավելի շատ էներգիա և ուժ է պետք` տաքանալու և դիմադրելու սեզոնային հիվանդություններին: Էներգետիկ ինտենսիվ սնունդ ուտելը նույնպես կօգնի հաղթահարել արևի պակասը և կանխել մկանների կորուստը:
«Պետք է պահպանել հավասարակշռված սննդակարգ, որը պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր և մանրաթելեր: Ձմեռային սնունդն իսկապես պետք է ավելի սննդարար և կալորիական լինի», - ասել է Տյաժելնիկովը: