f

Անկախ

Արսեն Թորոսյանը Դավիթ Սանասարյանի գործով շուրջ 4 ժամ հարցաքննվեց


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Թորոսյանն այս քրեական գործով ունի վկայի կարգավիճակ: Նրա հարցաքննությունը շուրջ 4 ժամ տեւեց. դատավարության բոլոր կողմերը հարցադրումներ արեցին։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը):

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության նախկին պետ  Սամվել Ադյանը եւ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության նախկին գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանը։ Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Մեղադրյալ է նաեւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։

Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց, թե ՊՎԾ աշխատակիցների ո՞ր գործողություններն են ակնկալվել որպես ապօրինի ու ագրեսիվ։ Թորոսյանն էլ ասաց, թե այդ հարցին անդրադարձել է ու ապօրինի բառ չի օգտագործել. «Ագրեսիվ ներխուժել եմ ասել ու այդ ներխուժել բառն էլ կոնկրետ տնօրենի՝ ինձ հաղորդած զանգից է վերցրած, որովհետեւ ես ներկա չեմ եղել այդ ամեն ինչին։ Զուհագեռ անցկացնելով բազմաթիվ այլ ստուգումների, այցերի հետ, այդ թվում, իրական ուժային կառույցների կողմից՝ դատախազություն, Քննչական կոմիտե, ԱԱԾ, մենք հասկացել ենք, որ դա սովորական, բարիդրացիական, մեր ոլորտը վատ բաներից մաքրող ուսումնասիրություն չի եղել, այլ եղել է կոնկրետ բաներ չանելու արդյունք»։

Թորոսյանն ասաց, թե ինչու է դիմել ԱԱԾ-ին՝ խնդրելով Սանասարյանի ղեկավարած կառույցի գործունեությունն ուսումնասիրել. «Ավելի էժան ապրանքի մատակարարման հանգամանքը դրական եմ գնահատում մեր երկրի համար, բայց այդ պահին, երբ մենք մտահոգություն ունեինք, որ պրոբլեմների առաջ ենք կանգնում, ոչ հաղթած տենդեր կար եւ մատակարարած, ոչ սպասարկման հարցն էր վերջնական լուծված, այլ կար 2 մտահոգություն, որոնց մասին բազմիցս նշել եմ: Չունենալով համապատասխան գործիքակազմ ինքս պարզելու՝ արդյո՞ք ՊՊԾ աշխատակիցները շահադիտական նպատակներով են դա անում, թե ընդհանուր բարօրության նպատակներով, դիմել եմ ԱԱԾ-ին, ասելով՝ այսպիսի բաներ եմ տեսնում, կարո՞ղ եք օգնել, պարզել՝ ճիշտ է, սխալ է, դրա հետ կապված նախաքննական գործ ունեք անելու, թե չունեք, քրեական տարրեր կան, թե չկան, թե՞ պարզապես պետք է շնորհակալություն հայտնել մարդկանց այս լավ գործն անելու համար»։

Դավիթ Սանասարյան Արսեն Թորոսյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին