f

Անկախ

«Ընկնել առաջ». «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը


«Գալաքսի» ընկերությունների խումբը, որը կառավարում է 15 ընկերություններ Հայաստանում` հանդիսանալով երկրի խոշոր գործատուներից ու հարկատուներից, հայտարարել է 2022թ. հասարակական և բիզնես զարգացման ծրագրերի մեկնարկի մասին։ Նպատակը հետպատերազմական Հայաստանի երիտասարդությանը ոգեշնչելն է, աջակցելն ու սեփական երկրում հույս և հնարավորություններ տեսնելը խթանելն է:

Զարգացման ծրագրերի մոտիվացիոն վիդեոէսսեի հրապարակման առթիվ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասվում է.

«Բոլորս էլ կյանքի ինչ-որ փուլում ձախողում ենք: Անհատապես կամ որպես հավաքական ինքնություն, բոլորս էլ ուշ թե շուտ կարող ենք ընկնել. սա կյանքի օրենքն է: Այս տողերը ընկնելուց «հետոյի» մասին է: Ու խոսքս ուղղված է այն երիտասարդին, որը Հայաստանին բաժին հասած արհավիրքից հետո կորցրել է հավատը սեփական երկրում ու սեփական երկրի համար հաջողելու: 

Գիտեմ, դժվար է: Հավատա, հասկանում եմ ինչ եմ ասում: Բայց հնարավոր է: Դժվարությունները գալիս են թրծելու մեզ, ամրացնելու մեր կամքը: Դժվարությունները նորմալ են, մենք անգամ «Գալաքսիում» սիրում ենք ասել, որ դժվարությունները նոր հնարավորությունների սկիզբ են: Մարդկանց 90%-ը հանձնվում է ու դադարում պայքարել ոչ թե ձախողումների պատճատով, այլ որովհետև հանձնվում է առաջին իսկ ձախողման դեպքում:

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է ինովացիաներ ծնող երկիր դառնալ: Հավատում ենք, որ եթե մեկս մեկին թև ու թիկունք լինի, եթե պատասխանատու ու պրոֆեսինալ լինենք ամեն մեկս մեր ոլորտում` ուսանողը՝ համալսարանում, բժիշկը` հիվանդանոցում, զինվորականը` սահմանին, մեր թիմն ու գործընկերները` բիզնեսում..., մենք կարող ենք առաջ գնալ` «ժամանակից, աշխարհից, ինքներս մեզանից»: Ու եթե մի բան չստացվի, ու եթե պատահի, որ ընկնենք, պիտի դեպի առաջ ընկնենք, ընկնենք առաջ… որովհետև այդպես մի քայլ ավելի մոտ կլինենք մեր նպատակներին:

Ընկնենք առաջ, որովհետև ուժեղը ոչ թե նա է, ով երբեք չի ընկնում: Այլ նա, ով առաջ է ընկնում… ու բարձրանում: Սկսում ենք բիզնես ու սոցիալական ծրագրեր նոր թափով: Մեր երկրում «հայերենով» հաջողությունը հնարավոր է...»:

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր հիմնադրամի միջոցով 2019-21թթ. ընթացքում իրականացրել է շուրջ 20 զարգացման ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանի բիզնես հեղինակության բարձրացմանը, հասարակական և կրթական զարգացմանը, սոցիալական ապահովության բարելավմանը զինծառայողների, երեխաների և տարեցների խմբերում: Երկու տարվա ընթացքում ծրագրերի ուղիղ շահառուների թիվը գերազանցել է 12,000-ը: 2022թ. համար «Գալաքսին» նախատեսում է զարգացմանն ուղղված ծրագրերի կրկնապատկում` հույս ունենալով համեստ, բայց հաստատուն ներդրում ունենալ հասարակական առողջացման, Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման գործում։

Գուրգեն Խաչատրյան Գալաքսի ընկերություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին