f

Անկախ

Սա պատերազմ էր, որ կարող էր չլինել, սա պարտություն էր, որ կարող էր չլինել։


Իմ ելույթը՝ ՀՀ ԱԺ ամբիոնից

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ տարի առաջ այս օրերին, մեզ «էն գլխից» պատրաստեցին պարտության՝ հայտարարելով, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Հետո հպարտացան այդ պարտությամբ, այնուհետև՝ ասվեց, որ երբեմն հաղթել կարելի է նաև․․․ պարտվելով։

Սա պատերազմ էր, որ կարող էր չլինել, սա պարտություն էր, որ կարող էր չլինել։

Կարող էր Արցախի պետականությունը պահպանված լինել, կարող էինք Գորիս-Կապան ճանապարհով ազատ երթևեկել ու չվախենալ, այսպես կոչված, մոլորվելուց ու ադրբեջանցիների ձեռքն ընկնելուց։

Կարող էին ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում չտեղակայվել։ Կարող էին Իրանից եկող բեռնատարները ազատորեն հասնել Արցախ, իսկ այնտեղից հետ գալուց իրանցի վարորդները չէին ձերբակալվի։

Շուշին ու Հադրութը կարող էին մերը լինել, եթե կանոնավոր բանակը չվերածվեր ցաք ու ցրիվ ջոկատների, եթե կասկածելի ու քրեական հոդվածներով նախատեսված որոշումներ չընդունվեին։

Ալիևն այդքան չէր լկտիանա, եթե Հայաստանը ներկայացված չլիներ պարտության դեմքով։

Էրդողանը նախկինում ինքն էր նամակով դիմում Հայաստանի իշխանությանը, իսկ հիմա Հայաստանի իշխանությունն է միջնորդով դիմում Էրդողանին՝ խնդրելով հանդիպում ու հրապարակավ մերժում ստանալով։

«Դու մենակ չես» կոչով իշխանության եկածները թուրքական բայրաքթարների տակ մենակ թողեցին հայ զինվորին ու մեր հայրենիքի կարևոր մասը։

Կյանքը ցույց տվեց, որ այս իշխանության համար զինվորը զրո արժեք ունի։ Ասացին, եթե շուտ կանգնեցնեինք պատերազմը, ապա մարդիկ կասեին «Նիկոլ դավաճա՛ն»։ Իսկ հիմա մարդիկ ի՞նչ են ասում։

Գերիներին առաջարկում էին մեկ-երկու ամիս սպասել՝ հանուն ինքնիշխանության, բայց իրականում հանուն իրե՛նց իշխանության։ Անցել են այդ ամիսները, ո՞ւր են գերիները։ «Խաղաղության դարաշրջանը» գերիներո՞վ ենք դիմավորելու․․․

Հայաստանն արնաքամ է լինում։ Ամեն օր մի նոր շոկ ենք ապրում, արթնանում վատ լուրերով՝ այդ ամենի արանքում տեսնելով, թե ինչպես են աղքատությունն իրենց գրպաններում արագ տեմպերով հաղթահարում երեկվա, այսպես կոչված, հակակոռուպցիոնիստները, հունական կղզիներում թանկարժեք մասնավոր կյանք անցկացնողները, ովքեր այդ ընթացքում կոկորդիլոսի արցունքներ են թափում գերիների ու անհետ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ։

Եվ այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Արցախը մնացել են «Պարտության» կուսակցության տակ, քանի դեռ նոր ու ազգային իշխանություն չի ձևավորվել։

Արեգնազ Մանուկյան ելույթ Տեսանյութ Ազգային ժողով

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին