f

Անկախ

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը՝ 44–օրյա պատերազմի պատճառների, պարտության ու ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին


ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը՝ 44–օրյա պատերազմի պատճառների, պարտության ու ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին։

Հարգելի՛ հայրենակիցներ

Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք այլ Հայաստանում։ Սա այն նոր Հայաստանը չէ, որը մեզ խոստացվում էր 2018-ին։

Սա ոչ հին, ոչ էլ նոր, այլ դեպի կործանման գնացող Հայաստանն է, որն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Եվ նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ։

Սա պատերազմում պարտված Հայաստանն է։ Սա հպարտ որակված քաղաքացիներին դեպի պարտություն, դեպի մահ, դեպի գերություն, դեպի անապագա երկիր տանող իշխանության ձեռքում հայտնված Հայաստանն է։

Այս պատերազմն ու պարտությունը մեր գլխին բերեց ոչ թե «Ապագայի», այլ «Պարտության» կուսակցությունն՝ իր առաջնորդով:

Անխուսափելի՞ էր արդյոք պատերազմը։ Իհա՛րկե, ո՛չ։

Պատերազմն սկսվեց և պարտությունը կանխորոշվեց հետևյալ հիմնական պատճառներով։

Առաջին

Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ չի բանակցելու Արցախի անունից, քանզի չունի մանդատ, ու թող պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցությունների։ Դա չընդունվեց միջնորդների ու Ադրբեջանի կողմից։ Հայաստանն այդպիսով մնաց մենակ։

Փաշինյանը, հայտարարելով, որ բանակցում է իր սեփական զրոյական կետից և մերժելով նախորդ պայմանավորվածությունները՝ փաստացի ազատեց Բաքվի ձեռքերը պատերազմ սկսելու համար։

Ավելին՝ իր տարօրինակ պահվածքով Հայաստանի ղեկավարը հեղինակազրկեց միջնորդներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ փաստացի հնարավորություն տալով Թուրքիային ու Ադրբեջանին հայտարարել, թե, իբր, հայկական կողմի պատճառով է, որ բանակցային գործընթացը վերջին 25 տարիների ընթացքում տեղից չի շարժվել:

Երկրորդ

2018–ի իշխանափոխությունից հետո հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Դա դրսևորվեց ՀԱՊԿ–ի դեմ արշավով, անձամբ Պուտինի ու Լավրովի դեմ քայլերով, ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, որոնք նաև հակառուսական վեկտոր էին պարունակում, Հայաստանի ղեկավարի հայտարարություններով, Երևանի վարած կադրային քաղաքականությամբ, Բոլթոնի պլանին «այո՛» ասելով։

Հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը շատ երկար էին սպասել Անկարայում։ 2018-ի իշխանափոխությունը հնարավորություն տվեց Թուրքիային մտնել խաղի մեջ, իսկ Ադրբեջանին՝ ստեղծել հակահայկական ռազմական կոալիցիա։

Երրորդ

«Վերելակային» դիվանագիտությամբ ոչնչացվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված ինստիտուցիոնալ ու միջազգային ուժերով երաշխավորված համաձայնությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի մոնիտորինգին։

Ալիևը Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածության եկավ ու չկրակեց։ Այդ հարաբերական անդորրի կարճատև շրջանն Ադրբեջանի ղեկավարն օգտագործեց շփման գծի ողջ երկայնքով ինժիներական աշխատանքներ իրականացնելու և պատերազմին պատրաստվելու համար, իսկ Փաշինյանը՝ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն, պառակտեց մեր ժողովրդին, ներքին պատերազմ սկսեց Հայաստանում իր քաղաքական հակառակորդների դեմ։

Կատարվեց թուրքերի վաղեմի երազանքն, ըստ որի՝ Հայաստանին ու Արցախին կարելի է հաղթել միմիայն հայերին իրար դեմ հանելու և հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու միջոցով։

Չորրորդ

2020–ի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան ռազմական միջադեպն այնպես քարոզվեց ու հանուն մեկ մարդու փիառի այնպես ներկայացվեց, որ Ադրբեջանի համար առաջացավ կազուս–բելի՝ անխուսափելի պատերազմ սկսելու առիթ։

Տավուշյանն անտեղի ու արհեստականորեն համեմատվում էր ապրիլյան քառօրյայի հետ ու նշվում, որ ի տարբերություն 2016–ի՝ 2020–ին հայկական բանակը ջախջախեց ադրբեջանցիներին, քանի որ ռազմագործողություններն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարել։ Այս ամենը Բաքվում քաղաքական ճգնաժամ առաջացրեց։ Ճգնաժամ, որը հաղթահարելու համար Ալիևը ստացավ «լեգիտիմ» իրավունք՝ Թուրքիային օգնության կանչելու համար: Նախկինում նման բան հնարավոր չէր։

Եթե նախկինում Ալիևի ցանկությունը Թուրքիային օգնության կանչելու հարցում մերժում էր ստանում Մոսկվայի կողմից, ապա 2020-ին Ալիևի փաստարկներին Մոսկվան չէր կարող հակազդել, քանզի «թավշյա» Հայաստանը Մոսկվային էլ էր ծաղրում և հակադրվում:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը համոզմունք էր հայտնում, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Տեսնես որտեղի՞ց այդ համոզմունքը։

Հինգերորդ

Պատերազմը հետևանք էր նաև այն բանի, որ Երևանն Արցախի հարցով սպասումներ էր առաջացրել Բաքվի մոտ ու տվել խոստումներ։ Ալիևից ժամանակ էր խնդրվել՝ ներքաղաքական դաշտում ամրապնդվելու և դրանից հետո միայն զիջումներ կատարելու համար։ Այդ մասին պատերազմի նախաշեմին հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը։ Երևանից դա չհերքեցին։ Խոստացան պատասխանել, բայց այդ ենթադրյալ պատասխանը պարունակող և Ադրբեջանի ներքին կյանքն, իբր, ցնցող վարչապետի հարցազրույցն այդպես էլ Հ1–ով եթեր չգնաց։ Այս պատերազմն, ըստ այդմ, դարձավ նաև երկու մարդու անձնական հարաբերություններում և իշխանական աթոռի պահպանման հարցով առաջացած սուր կոնֆլիկտի հետևանք։

Հարգելի՛ հայրենակիցներ

Ահա սրանք են այն հիմնական պատճառները, որոնք բերեցին պատերազմ ու պարտություն։

Պարտության էջը փակելու, արժանապատիվ խաղաղություն ունենալու և զարգացման էջ բացելու համար պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր իշխանություն։ Պատերազմ ու պարտություն բերածները երբեք չեն կարող խաղաղություն հաստատել: Սա քաղաքագիտական կանոն է, ինչը կարող է չհասկանալ մեր ժողովրդի մի փոքր հատվածը, սակայն եթե մեր ժողովրդի մեծ մասը սա չհասկանա, ապա Արցախի պետականության կորստին կհաջորդի Հայաստանի պետականության կորուստը, ինչը չի կարելի թույլ տալ։

Մեզ նոր որակի երկիր է պետք, որը կկառուցենք միասի՛ն:

Անդրանիկ Թևանյան Ազգային ժողով Տեսանյութ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին