f

Անկախ

Կարեն Ավագյան․ «Այս հաղթանակը փուլ էր, որ պետք է անցնեի ու շարժվեի դեպի աշխարհի առաջնություն»


Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում կայացած Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին։ 89 կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը եռրկամարտի 360 կգ քաշով դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն: Հայ մարզիկը պոկեց 165 կգ և նվաճեց փոքր ոսկի, այնուհետև հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ):
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ խոսելով առաջիկա ծրագրերից։


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Մարզիչներիս՝ Վիգեն Խաչատրյանի և Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ նպատակային մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել։ Լիովին պատրաստ էի այս առաջնությանը, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Տրամադրված էի մարտական, բայց շատ հանգսիտ էի, քանի որ վստահ էի ուժերիս և հնարավորություններիս վրա։ 


-Ձեր ելույթների, բարձրացրած կիլոգրամների մասին ի՞նչ կասեք։
-Մեր նպատակը հաղթելն էր, հարկավոր չէր ավել քաշ բարձրացնել, քանի որ պետք է խնայեինք մեր ուժերը դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության համար։
Մրցումներին հանգիստ էի տրամադրված, քանի որ հասկանում էր, որ այս պահին պետք չէ 100-տոկոսանոց մարզավիճակ ունենալ, քանի որ աշխարհի առաջնությանը դեռ 2 ամիս կա։ Բարձրացրածս կիլոգրամները իմ անձնական ռեկորդներից 10-15 կգ պակաս էին, բայց դա էլ բավարար էր, որպեսզի հաղթեի։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Այս հաղթանակը և առհասարակ երիտասարդակլան առաջնությունը փուլ էր, որ պետք է անցնեի ու շարժվեի դեպի աշխարհի առաջնություն։
Նշեմ նաև, որ շատ մեծ է պատասխանատվությունը, երբ ներկայացնում ես երկիր, և հայրենակիցներդ սպասում են հաղթանակիդ։ Պետք է ամեն բան անես, որ նրանց հուսախաբ չանես։ Ուրախ եմ, որ ամեմ բան հաջող դասավորվեց։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում, ինչպես նշեցի,  կարևոր ստուգատեսն է՝ դեկտեմբերին կայանալիք աշխպարհի առաջնությունը։ Ուստի, Հայաստան վերադառնալուն պես կմիանամ հավաքականին, որպեսզի սկսենք պատրաստվել և նոր հաջողություններ գրանցել։

 


 

Ծանրամարտ Սպորտ Կարեն Ավագյան Եվրոպայի առաջնություն չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին