Express պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանացի կենսաբանները նշել են յոթ հիմնական նշան, որոնցով կարելի է տարբերակել COVID-19-ը գրիպից կամ սովորական մրսածությունից; Գրում է Gazeta.ru-ն։
Հասկանալու համար, թե որ գործոններն են ցույց տալիս կորոնավիրուսային վարակով վարակվելը, փորձագետները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունվարը թեսթավորման ութ փուլ են անցկացրել:
Ինչպես պարզվել է, COVID-19- ի հիմնական ախտանիշներն են հոտառության և համի կորուստը կամ փոփոխությունը: Բացի այդ, կորոնավիրուսային վարակը բնութագրվում է ջերմությամբ, կայուն հազով, դողով, ինչպես նաև մկանների ցավով և ախորժակի կորստով:
Բժիշկներն ընդգծել են, որ եթե անձը չունի այս ախտանիշներից որևէ մեկը, ապա նա հաստատ COVID-19- ով հիվանդ չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած այն հանգամանքին, որ SARS-CoV-2 վիրուսը, որը առաջացնում է նոր կորոնավիրուսային վարակը, վարակում է ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձանց, վարակելիությունը երկու խմբերի միջև տարբերվում է:
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ միջին հաշվով, պատվաստանյութ ստացած COVID-19- ով հիվանդների մոտ այլ մարդկանց վարակելու ունակությունը հօդս է ցնդում մոտ 5,5 օրվա ընթացքում, այն դեպքում, իսկ պատվաստված չլինելու դեպքում՝ 7,5 օրվա ընթացքում: