f

Անկախ

Լեռնային Ղարաբաղ․ անուշադրության մատնված պատերազմի թատերաբեմ․ Իրազեկման միջոցառում Բրյուսելում


Երեկ, ի հիշատակ երկրորդ արցախյան պատերազմի զոհերի տարելիցին,  Բրյոււսելի  Իքսել համայնքի ամենաբանուկ հրապարակներից մեկում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղ․ անուշադրության մատնված պատերազմի թատերաբեմ» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որն ուղեկցվեց հայկական երաժշտական երեկոյով։

Տարեսկզբին Իքսել համայնքի բնակչուհի Լիզա Աբաջյանի կողմից ներկայացված միջնորդագրի շնորհիվ համայնքը նախաձեռնել էր բնակչության իրազեկման միջոցառումների մի շարք, որին միացել էին նաև  Բելգիայի հայերի Կոմիտեն (CAB) և Հայկական բարեգործական ընդհանուր  միությանը (UGAB):

Իքսելի թաղապետ Քրիստոս Դուլկերիդիսը իր ելույթում  նշեց, որ  իրազեկման այս միջոցառումը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ համայնքի, անպես էլ տեղաբնակ հասարակության համար․ «Շատ ամուր կապ կա Իքսելսի և հայ համայնքի միջև: Այս կապը հատկապես արտացոլվում է Անրի Միշոյի հրապարակում  հանգրվանած  Հայոց ցեղասպանության հուշարձանի առկայությամբ: Հետևաբար, բնական է, որ Իքսելսը զգոնության և իրազեկման դերակատարում է ստանձնում    Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող այս  ողբերգությունների առջև»:

Նկարները տեղադրվել էին արդեն  սույն թվականի սեպտեմբերի 27 -ին, որոնց առջև էլ նույն օրը Բելգիայի հայերի կոմիտեն կազմակերպել էր մոմավառություն ի հիշատակ պատերազմի զոհերի։



Նկարների ցուցադրության հեղինակներն էին երկու տաղանդավոր լուսանկարիչներ՝ Ռոբերտո Տրավանը Իտալիայից և Օլիվյե Պապենիեն Բելգիայից, որոնք ներկա են գտնվել պատերազմի ժամանակ և իրենց աշխատանքներում փաստում են հակամարտության դաժան առօրյան ու հետևանքները։ 

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Տավիթեանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Իքսելի համայնքին  միջոցառման նախաձեռնման և կազմակերպման համար և նշեց․ «Խոսքը չի վերաբերում միան հայերին,  քանզի գալիք  աշխարհը կլինի այնպիսին, ինչպիսին մենք կկառոււցենք․ ուժի, պատերազմների և անտարբերության աշխարհ, թե՛  մարդասեր և միասնական։ Ընտրությունը մերն է։
 
Արմինե Հարեյան
Բրյուսել

Աշխարհում Բելգիա Բելգիայի հայերի կոմիտե արցախյան պատերազմ ցուցահանդես

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին