f

Անկախ

«Իմ փորձը Ձեր ապագան է»․ տարեցների միջազգային օրվա գլխավոր կարգախոսը՝ Կոմիտասի զբոսայգուց


Կոմիտասի անվան զբոսայգին այսօր անսովոր եռուզեռի մեջ էր։ Այգու սկզբնամասում երկշարք տաղավարներ էին տեղադրված, որոնցից յուրաքանչյուրում հետաքրքիր մի բան էր տեղի ունենում․ մի տեղ ժողովրդական երգ-երաժշտություն էր, մյուսում ձեռքի աշխատանքներ էին պատրաստում, մեկ այլ տաղավարում ընթերցանություն էր, մեկ ուրիշում բուրավետ կարկանդակներ էին թխում ու հյուրասիրում, մեկ այլ հատվածում էլ ակտիվ սպորտլանդիա էր ու մրցույթ։ Բայց միջոցառման ամենաուշագրավ ու հետաքրքիրն կողմն այն էր, որ այդ եռուզեռի մասնակիցները տարեցներն էին։

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է։ Միջոցառման մասնակից տարեցներն այսօր ևս մեկ անգամ ցույց էին տալիս, որ տարիքը ոչ թե դատավճիռ է, այլ կենսափորձ, որը պետք է գնահատվի ու փոխանցվի երիտասարդներին։ Միջոցառման կարգախոսը հենց այդ ուղերձն էր պարունակում․ «Իմ փորձը Ձեր ապագան է»։

Միջոցառման կազմակերպիչը «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունն էր, որը տարեցների հիմնախնդիրներով է զբաղվում դեռևս1990-ականների սկզբից։

Միայնակ և սոցիալապես խոցելի վիճակում գտնվող տարեցների համար կազմակերպությունում գործում են ցերեկային կենտրոններ ու սոցիալական տներ, որտեղ բազմաֆունկցիոնալ ծառայություններ են մատուցվում, գործում են բարեգործական ճաշարաններ, տրամադրվում են տնային սոցիալ-առողջապահական ծառայություններ և այլն։

«Առաքելություն Հայաստանն»-ի ցերեկային կենտրոններում գործում են բազմաթիվ խմբակներ՝ «Հմուտ ձեռքեր» խմբակը,  որտեղ տարեցները ձեռքի աշխատանքներ են պատրաստում, կարուձևի կենտրոններ, որը նաև սոցիալական ձեռնարկատիրական բնույթ ունի, և տարեցներն իրենց արտադրանքը վաճառում են և գումար վաստակում, խոհարարական խմբակ, գրական խմբակ, առողջ ապրելակերպի ակումբ,  նույնիսկ ժողգործիքների համույթ ու երգչախումբ։

Առողջ ապրելակերպի խմբակի տարեցներն այգում էին հատուկ սպորտային համազգեստով, գնդակներով, օղակներով և այլ սպորտային պարագաներով։ Սպորլանդիայի էին պատրաստվում։ Ասում են՝ սպորտն իրենց կյանքի անբաժան մասն է, ամեն օր մազվում են, նույնիսկ մարզասրահ են հաճախում։

74-ամյա տիկին Լյուդմիլան ժամանակին պրոֆեսիոնալ սպորտով է զբավել․ «Վոլեյբոլի առաջին կարգ, բասկետբոլի առաջին կարգ, շախմատի երկրորդ կարգ»,-թվարկում է նա՝ հիշելով, որ դպրոցական տարիքից՝ 5-րդ դասարանից, սպորտն իր կյանքի անբաժան մասն է եղել։

Ասում է՝ հայրն իրենց դպրոցի տնօրենն էր և սպորտին մեծ ուշադրություն էր դարձնում, ինչն էլ մեծ ազդեցություն է ունեցել իր մարզական ակտիվության վրա։

«Դպրոցի ոսկե մեդալս կորցրել եմ, բայց վոլեյբոլի բոլոր պատվոգրերը մինչ օրս պահում եմ»,-ասում է նա։

Չնայած սպորտային հաջողություններին, տիկին Լյուդմիլան հետագայում ընտրել է տնտեսագիտությունը, իսկ սպորտն ու առողջ ապրելակերպը դարձել են նրա համար կենսակերպ։

Իր տարիքակիցներին խորհուրդ է տալիս ամեն օր անպայման մարզվել․ «Մարզանքը շատ լավ բան է։ Ես, օրինակ, ոսկորների խնդիր ունեի, արթրիտ։ Սպորտով զբաղվելու շնորհիվ դա կանգնեց, չխորացավ։ Դեղորայք ընդունել չեմ կարող, ալերգիկ եմ, դրա համար իմ միակ դեղը սպորտն է»։

Պարոն Լյուդվիգը նույնպես «Առաքելություն Հայաստան»-ի շահառուներից է։ Միայնակ է ապրում, կինը մի քանի տարի առաջ է մահացել, աղջիկն էլ Ռուսաստանում է, և իր շփման միակ շրջանակը կազմակերպության տարեց-շահառուներն են։

«Ամեն օր, բացի շաբաթ ու կիրակի օրերից, օգտվում եմ կազմակերպության բարեգործական ճաշարանից։ Դա ինձ շատ է օգնում, որովհետև միայն էնտեղ եմ տաք ճաշ ուտում։ Հաճախւմ եմ նաև գրական խմբակ, շփվում եմ տարեցների հետ, ժամանակս անցնում է»։

Պարոն Լյուդվիգն այսօրվա միջոցառմանը նոր կոստյումով էր եկել։ Խոստովանում է՝ կոստյումը պահել էր, որպեսզի իր մահից հետո հագցնեն, հետո մտածել է, թե իր ինչի՞ն է պետք, եթե ինքը մահից հետո ո'չ տեսնելու է դա, ո՛չ էլ վայելելու է, դրա համար էլ որոշել է հենց այսօր հագնել ու գալ այստեղ։

Տեսնելով այգու եռուզեռը՝ Կոմիտասի զբոսայգու հարակից շենքերից զբոսայգի էր շտապել նաև 84-ամյա պարոն Վալերը։ Խոստովանում է՝ մինչև օրս տեղակ չէր, որ Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է։

Հարցին, թե ինչ է պետք իրեն ավելի երջանիկ ու խաղաղ ապրելու համար, ասում է՝ երիտասարդներին երջանկություն, երկրին՝ խաղաղություն․ «Մենք մեր կյանքն արդեն ապրել ենք, բայց իհարկե դա չի նշանակում, որ այլևս տալու բան չունենք աշխարհին։ Իհարկե շատ բան ունենք տալու»,-ասում է նա ու հավելում, որ ամեն բան իր հունով կգնա, երկում եթե խաղաղություն տիրի։

Կոմիտասի զբոսայգում այսօր տարեցների ձեռքի աշխատանքները, նրանց պատրաստած խմորեղենն ու կարկանդակները, մուրաբաներն ու չրերը ոչ միայն ցուցադրվեցին, այլև վաճառվեցին։

 

 

Տարեցների միջազգային օր տարեցներ Առաքելություն Հայաստան ՀԿ սոցիալական աջակցություն խոցելի խմբեր խմբագրի ընտրանի

«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Ավելին
Ավելին