Եվ այսպես, լավագույն ու մրցունակ բաժանմունքի նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կհաստատվի պատկան կառույցի կողմից, եւ Նախագծի հաստատումից հետո կսկսենք Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա նշում է, որ արդյունքում, 2022 թվականին ԵՊԲՀ-ն կունենանա լավագույն պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա թե բուժանձնակազմին եւ թե ուսանողներին աշխատել ու սովորել արժանավայել պայմաններում։