f

Անկախ

«Հայաստանը դրված է զոհասեղանին»․ քաղաքագետ


Պուտին-Էրդողան հանդիպման, Հայաստանի սպասելիքների և տարածաշրջանային զարգացումների (այդ թվում և վատագույն սցենարների) մասին զրուցել ենք քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

 -Պարոն Ղևոնդյան, երեկ կայացավ Պուտին-Էրդողան հանդիպումը: Եթե վերլուծենք պաշտոնական հաղորդագրություններն ու դրանց տողատակերը, ի՞նչ հիմնական ուղերձներ կարող ենք արձանագրել:

-Հանդիպումը փակ էր, և մեկնաբանություններն ավելի շատ կանխատեսումների ու ենթադրություների դաշտում են: Էրդողանը սովորաբար նման բանակցություններից հետո անմիջապես մեկնաբանությունների շքերթ է անում, բայց այս անգամ դա տեղի չի ունեցել։ Մյուս կողմից ռուսական կողմը բավական զգույշ ձևակերպումներով հանդես եկավ: Մի բան հստակ է՝ չի եղել «խաղ՝ զրոյական արդյունքով»։ Բայց քանի որ սա մեծ քաղաքականություն է, այս պահին դեռ կանխատեսումներ անել չենք կարող: Ամեն դեպքում ակնհայտ է, որ որոշակի պայմանավորվածություններ եղել են Իդլիբի մասով, իսկ մյուս օրակարգերի մասով կարծում եմ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, վերջնական կոնսենսուսի չեն եկել: Բայց դա չի նշանակում, որ կողմերը մեկը մյուսի դիրքորոշումները լսելուց հետո հետևություններ չեն անի կամ չեն գնա հավելյալ զիջումների: Օրինակ՝ Ուկրաինայի մասով Թուրքիայի հռետորաբանությունը ՌԴ-ի նկատմամբ կարող է փոխոխվել: Ենթադրում եմ, որ որոշակի ստատուս քվո կա՝ կապված նաև Արաբական աշխարհի, մասնավորապես Լիբիայի հետ:  

-Հայաստանի հանրային, քաղաքական, փորձագիտական շրջանակներում ծավալվում են քննարկումներ, թե Հայաստանն այդ հանդիպումից ինչ ճակատագրական օգուտներ կամ վնասներ կարող է ունենալ: Արդյո՞ք մի հանդիպումը կարող է վճռական դեր կատարել մեր պետության և ժողովրդի կյանքում: Ինչո՞ւ են Հայաստանում լարված սպասում հանդիպման արդյունքներին։

-Հայաստանի ապագայի ու անվտանգության մասով պետք է նախ արձանագրել, որ ՀՀ իշխանություններն իրենք պատասխանատվություն չեն վերցրել պահովելու մեր երկրի անվտանգությունը։ Նրանք մեր երկրի անվտանգությունը վաճառել են մեզ հետ սահմանակից պետություններին և այլ պետությունների: Իսկ Էրդողան-Պուտին հանդիպումը վերաբերում էր ոչ թե Հայաստանին կամ Ադրբեջանին, այլ Հարավային Կովկաս կոչվող տարածաշրջանին, և հարցին պետք է այդ կոնտեքստից նայել: Բնականաբար քննարկվել է նաև Արցախի հարցը: Իհարկե եղել է ադրբեջանա-իրանական սրված հարաբերությունների վերաբերյալ բուռն քննարկում: Կարծում եմ՝ Թուրքիայի համար շատ կարևոր էր պարզել Ադրբեջան-Իրան էսկալացիայի սրացման դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը և հնարավոր քայլերը։ Առաջնահերթ հարցերից մեկը եղել է հենց Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները: Իսկ այդ գործընթացները, իմ կանխատեսումներով, կարող են վատ սցենարով զարգանալ։ Ի դեպ, լուրեր կան, որ երեկ իրանա-ադրբեջանական սահմանին ոչ հրետանային, բայց կրակային զինտեխնիկայից փոխհրաձգություններ են տեղի ունեցել:

Պետք է հասկանանք, որ այդ էսկալացիան կարող է տարածվել նաև Իրան-Թուրքիա սահմանին, Նախիջևան-Իրան սահմանին, և այդ ամենի մեջ օբյեկտիվորեն կներգրավվի նաև Հայաստանի Հանրապետության հարավը: Սա վատագույն սցենարն է նախևառաջ Հայաստանի համար: Եթե կողմերը կարողանան շահերի որոշակի բալանսի գալ, ապա ռեգիոնը դրանից կշահի: Բայց շահերի բալանսը միշտ ինչ-որ մեկի օգտին է լինում: Եվ քանի որ մենք ունենք մի իշխանություն, որը գաղափար չունի ՀՀ շահերի մասին, ապա շատ հնարավոր է, որ այդ բալանսավորումը տեղի ունենա ՀՀ շահերի հաշվին:

Ի դեպ, պետք է նշել, որ այսօր Ադրբեջանը նույնպես լավ վիճակում չէ և կորցրել է իր ինքնուրույնությունը։ Պատահական չէ, որ Ալիևի հռետորաբանությունն Արցախյան հարցի բանակցային օրակարգի վերաբերյալ վերջին շրջանում փոփոխվել է և նա ընդունում է այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Մինչդեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո նա հայտարարում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, իսկ կոնֆլիկտը լուծվել է։

-Ինչո՞ւ է հայ ժողովուրդը մշտապես սպասում, որ իր խնդիրները պետք է լուծի Ռուսաստանը: Արդյոք դա պատմակա՞ն սինդրոմ է, թե՞ դաշնակից պետությունից ակնկալվող օբյեկտիվ պահանջ:

-Կարծում եմ դա հայկական կենցաղային սոցիալական խորամանկության ավանդույթի հետ է կապված, որն արդեն մտածելակերպ է դարձել և տեղայնացվում է նաև արտաքին հարաբերություններում: Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք մենք ընկալում և դիտարկում մեր դաշնակիցներին ու գործընեկրներին: Հաճախ դա տեղի է ունենում որդեգրվածի դիրքերից, և մենք դաշնակիցներին ընկալում ենք որպես մեր բոլոր խնդիրներին լուծում տվողներ: Մինչդեռ քաղաքականության մեջ նման մոտեցումը շատ կարճամիտ է և անընդունելի՝ առաջին հերթին մեր շահի սպասարակման անհնարինության տեսանկյունից:

Դաշնակիցներն ու գործընկերերն աջակցում են այն պետություներին, որոնք ջանք են գործադրում իրենց սեփական խնդիրները լուծելու ուղղությամբ: Մյուս կողմից նրանք իրենց քայլերը իրականացնում են պրագմատիկ հաշվարկներից անելով՝ առաջին հերթին հաշի առնելով իրենց ազգային շահերը։ Քաղաքականության մեջ ռոմանտիզմով ու սենտիմենտալիզմով տարվելն աղետաբեր է։ Պետք է նաև հասկանալ, որ դաշնակցային հարաբերություններն ուժեղի և թույլի միջև միշտ անհավասար են լինելու: Դա օբյեկտիվ է և արդարացի: Խնդրի լուծումը սեփական մրցունակության գործակիցը բարձացնելու մեջ է, որպեսզի շատ պետություններ փորձեն քեզ հետ դաշնակցել, և քո ձայնն է՛լ ավելի լսելի դառնա: Կյանքում էլ է այդպես՝ ուժեղ մարդիկ միշտ շատ ընկերներ ունեն, թույլերը՝ քիչ կամ չունեն: Թույլերի ապավենը միջազգային իրավունքն է, որն աշխատում է այն պարագայում, երբ դրա գործողությունը համապատասխանում են ուժեղ տերությունների շահերին: Օրինակ՝ Կոսովոյի դեպքում պարզվեց, որ ինքնորոշման խնդիր է, իսկ Արցախի դեպքում ինքնորոշման խնդիր չէ։ Ինչու՞, որովհետև առաջինի դեպքում դա ձեռնտու էր արևմտյան որոշ գերտերություններին, երկրորդի դեպքում՝ ոչ։

-Ակնհայտ է, որ տարածաշրջանում վերադասավորումներն անխուսափելի են, ինչը պայմանավորված է նաև 44-օրյա պատերազմի արձանագրած հետևանքներով: Ի՞նչ կանխատեսումներ ունեք:

-Վատ կանխատեսումներ ունեմ: Ես հակված եմ նրան, որ Իրանի դեմ և Իրանի շուրջ ստեղծված էսկալացիան կսրվի, իսկ այդ ամենը, ինչպես արդեն նշեցի, բացասական ազդեցություն է ունենալու նախևառաջ մեզ համար: Ես կոնկրետ պետականազրկման հիմքեր եմ տեսնում: Այն հնարավոր ռազմական կոնֆլիկտը, որը կարող է ծագել Իրանի շուրջ և Իրանի դեմ, տասն անգամ կարող է ավելի մասշտաբային լինել, քան 44-օրյա պատերազմը: Հայաստանը դրված է զոհասեղանին։ Ես նույնիսկ վատագույն կանխատեսումներն ունեմ, որ այդ բոլոր վերադասավորումներից հետո գուցե Հայաստանի Հանրապետությունն այլևս պետություն մնա զուտ ֆորմալ առումով:

-Այս ամենի ֆոնին Հայաստանում սրվում են նաև հակառուսական քարոզչությունն ու տրամադրությունները։ Ի՞նչ վտանգներ է դա իր հերթին պարունակում։

-Հակառուսականությունը Հայաստանում արդեն ինստիտուցիոնալ բնույթ է կրում: Բայց պետք է իրականության հետ հաշվի նստել․ փաստացի աշխարհում Ռուսաստանը միակ երկիրն է, որը մեր անվտանգությամբ հետաքրքրված է և ռազմական փոխգործակցության մեջ է Հայաստանի հետ: Եվ այս պայմաններում հակառուսականության քարոզչությունը ես համարում եմ ՀՀ շահերի դեմ ուղղված քայլ, հակապետական գործընթաց:

-Իսկ Իրա՞նը։ Մեր անվտանգությամբ այսօր պակաս շահագրգռված չէ նաև Իրանը։

- Իրանը, մեր անվտանգության մեջ շահագրգռված լինելով, իր անվտանգության համար է անհանգստանում․ սա շատ խելամիտ մոտեցում է։ Իրանում լավ հասկանում են, որ իրենց շուրջ ձևավորված օղակը հնարավոր է հատել միայն Հայաստանի ուղղությամբ, և դա է պատճառը, որ Թեհրանը բաց տեքստով հայտարարում է, որ  ՀՀ տարածքային ամբողջականությունն իր կարմիր գիծն է և իրենք թույլ չեն տա, որ ՀՀ սահմանները փոփոխվեն։

 

Ալեն Ղևոնդյան ռուս-թուրքական հարաբերություններ հայ-ռուսական հարաբերություններ Պուտին-Էրդողան բանակցություններ խմբագրի ընտրանի տարածաշրջան հարցազրույց հայ-իրանական հարաբերություններ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին