f

Անկախ

7 ավագ դպրոցների համար նոր գույքի ձեռքբերման գումար է հատկացվել. ԿԳՄՍՆ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների հաշվին շուրջ 109 մլն 727 հազար դրամ գումար է հատկացվել 7 ավագ դպրոցների նոր գույքի ձեռքբերման համար: Որոշումն ընդունվել է Կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

 

Վերաբաշխվող գումարը նախատեսվում է ուղղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում վերանորոգվող ավագ դպրոցներին գույքով ապահովմանը` հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի հիմնանորոգման ծրագրով դպրոցների համար նոր լաբորատորիաներ են նախատեսված, սակայն գույքի ապահովում չի նախատեսվել:

Հատկացված միջոցներով նոր ուսումնական գույք կստանան ներքոնշյալ դպրոցները, որոնք կապիտալ նորոգվել են, ըստ անհրաժեշտության՝ նաև վերակառուցվել.

·         ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց,

·         Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց,

·         Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց,

·         ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,  

·         ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,

·         ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան,

·         ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց:

Վերոնշյալ դպրոցներից Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը գտնվում են ավարտական փուլում։

ՀԲ հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, որը, գույքի ձեռքբերումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին: 

Նշենք, որ վերը նշված բոլոր դպրոցները բարելավման համալիր ծրագրերի արդյունքում կունենան ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան շենքային բարենպաստ պայմաններ և լաբորատոր սարքավորումներ:

ավագ դպրոց գույք ԿԳՄՍ նախարարություն

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին