Մեկ շնչին ընկնող ցածր եկամուտ ունեցող երկրները ստացել են պատվաստանյութերի համաշխարհային մատակարարման 0.5% -ը, իսկ հարուստ երկրները՝ ավելի քան 75% -ը։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մինչ օրս աշխարհում ավելի քան 6 միլիարդ պատվաստանյութ է կիրառվել, և աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը լիովին պատվաստված է COVID-19- ի դեմ: Սակայն այս թվերի հետևում թաքնված են սարսափելի անհավասարություններ», - ասել է նա՝ հավելելով, որ «Աֆրիկայում բնակչության միայն 4% -ն է պատվաստված:
Գեբրեյեսուսը նշել է, որ ԱՀԿ-ն մտադիր է մինչև այս տարվա վերջ հասնել բոլոր երկրներում բնակչության 40%, իսկ 2022թ․ կեսերին 70% ով պատվաստումների ընդգրկման:
Նա ընդգծել է, որ այս խնդիրը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ պատվաստանյութերի գլոբալ մատակարարումը վերահսկող երկրներն ու ընկերությունները «անեն աշխատանքի իրենց բաժինը», քանի որ որքան երկար պահպանվի աշխարհում «պատվաստանյութերի անհավասարությունը», այնքան «սոցիալական և տնտեսական իրարանցումը» կշարունակվի:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրենը պատվաստանյութերի անհավասար հասանելիությունն «հավաքական խղճի վրա բիծ» էր անվանել: